Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը

Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում հոկտեմբերի 24-ի բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի «Սաղարթ» առաջին անհատական ցուցահանդեսին։

Ցուցահանդեսը նվիրված է Թարգմանչաց տոնին և ընդգրկում է հեղինակի 53 աշխատանք, որոնք ստեղծվել են հինգ տարում: Դրանք կտավներ են կատարված մետաքսի վրա՝ բատիկայի սկզբունքով: Ստեղծագործություններն անտիպ են, քանի որ առաջին անգամ փորձ է արվել հայոց այբուբենի տառերը ներկայացնել որպես արվեստի գործ՝ ինքնատիպ լուծումներով և պատկերազարդման նոր տեխնիկայով: Արաբական գեղագրության արվեստին քաջածանոթ լինելու փաստը մեծ հնարավորություն է տվել Արմենուհուն՝ յուրովի ուսումնասիրելու և յուրակերպ բացահայտելու հայկական տառարվեստի և մանրանկարչության առանձնահատկությունները:

Համադրված են հայկական զարդարվեստի նախշերը, կենդանակերպի, ինչպես նաև հայկական առասպելաբանության խորհրդանիշերը: Ստեղծագործություններում առկա են նաև արվեստի ժամանակակից ընկալումների նոր շերտավորումներ, որոնք աշխատանքները ձևակերպում են ժամանակին համընթաց:

Այս փորձառությունը հաճելի մարտահրավեր ու ոգեշնչման աղբյուր դարձավ մի մարդու համար, ով արվեստի բնագավառում չունի ակադեմիական կրթություն. «Հաշվի առնելով, որ հայկական տառերը մշակութային ինքնության անքակտելի և կարևորագույն բաղադրիչներից մեկն է՝ իմ մեջ ցանկություն առաջացավ բացահայտելու հնադարյան գիրն ու զարդարվեստը և յուրովի նոր շունչ պարգևելու դրանց՝ ժամանակի ոգուն համահունչ»,- ասում է Արմենուհին:

Ցուցահանդեսում սպասվում է հանդիպում հեղինակի հետ, ով կներկայացնի իր կրկին առաջին անգամ լույս տեսած, նույն աշխատանքների կատալոգը, որտեղ զետեղված են ստեղծագործությունների լուսանկարները՝ համապատասխան գեղարվեստական բացատրություններով:

Արմենուհի Սաղդասարյանի՝ «ԱրթԶ» կրթամշակութային ՀԿ-ի կազմակերպած ցուցահանդեսը տևելու է չորս օր:

Հայոց այբուբենի տառերը մետաքսի վրա. բացվեց լիբանանահայ ստեղծագործող Արմենուհի Սաղդասարյանի անհատական ցուցահանդեսը

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում