Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ թիմի հենակետային կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մասնակցել է հանրահայտ երգչուհի Գայտանայի՝ «Շախտյոր»-ի մասին երգի տեսահոլովակի նկարահանումներին:
Հայաստանի հավաքականի առաջատարը նախքան նկարահանումները պատասխանել է «Շախտյոր»-ի կայքի լրագրողի հարցերին.
– Հենրիկ, շուտով կսկսվի նկարահանումը: Ինչպե՞ս ես քեզ զգում դերասանի կարգավիճակում: Անհանգստանո՞ւմ ես:
– Նորմալ: Ի՞նչ կարիք կա անհանգստանալու: Չէ՞ որ ես չեմ երգելու (ծիծաղում է):
– Քո կարծիքով հնարավո՞ր է մեկ նախագծում միավորել փոփ աստղին և ֆուտբոլային աստղերին:
– Ես աստղ չեմ: Աստղերը երկնքում փայլում են, իսկ ես սովորական մարդ եմ: Ես սովոր չեմ մեծ ուշադրության. Հայաստանում ֆուտբոլիստներին չեն ճանաչում: Ինչ վերաբերում է Գայտանային, լավ է, որ նրա պրոդյուսերը դիմեց «Շախտյոր»-ին, ակումբն էլ համաձայնեց օգնել: Ամեն դեպքում, մենք այսօր այստեղ ենք և ամեն ինչ կանենք, որ նկարահանումն ընթանա բարձր մակարդակով:
– Կկարողանայի՞ր նկարահանվել լիամետրաժ ֆիլմում:
– Ո՛չ, դա իմ գործը չէ: Չեմ կարծում` ինձ մոտ կստացվի, բայց ցանկություն էլ չունեմ:
– Գայտանային ճանաչո՞ւմ ես:
– Իհրակե ճանաչում եմ: Նրա երգերից մի քանիսը լսել եմ:










































