Friday, 26 04 2024
15:30
Tiktok-ը կպայքարի Ջո Բայդենի որոշման դեմ
15:20
Մեկնարկել է Ալիև-Շոլց հանդիպումը
ՊԵԿ-ը հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը
15:10
Բլինքենն այսօր կհանդիպի Չինաստանի նախագահին
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում

Պուտինը հայ-ադրբեջանական սահմանի «հեռակառավարման վահանակի» մասին

Առանց Ռուսաստանի դա անել հնարավոր չէ, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը Վալդայ փորձագիտական ակումբում, անդրադառնալով հայ-ադրբեջանական խնդրին և մասնավորապես սահմանազատման ու սահմանագծման հարցին: Պուտինը ասել է, թե քարտեզները, որոնք ցույց են տալիս, թե ինչպես է անցել սահմանը ԽՍՀՄ շրջանում, Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբում են: «Հիմնվելով այդ փաստաթղթերի վրա, երկու կողմն էլ պետք է հանգիստ քննարկի. կան բաներ, որոնք նույնպես փոխզիջումներ են պահանջում. ինչ-որ տեղ ինչ-որ բան հարթեցնել, ինչ-որ տեղ ինչ-որ բան փոխանակել: Միայն այնպես, որ դա ճանաչվի, հասկանալի լինի, որ դա ձեռնտու լինի երկու կողմերին էլ: Կարելի՞ է դա անել, թե՞ ոչ։ Կարելի է», հայտարարել է Պուտինը:

Ինչպես նշել են քարտեզագիտության հայաստանյան որոշ մասնագետներ, ԽՍՀՄ շրջանի քարտեզները պատկանում են տարբեր ժամանակահատվածների: Դա նշանակում է, որ իրավիճակն այդ առումով միարժեք չէ և կախված է այն հանգամանքից, թե Ռուսաստանը հատկապես ինչ ժամանակաշրջանի քարտեզներ դուրս կբերի ԶՈՒ գլխավոր շտաբի արխիվից և ում կբավարարեն այդ քարտեզներն ավելի շատ՝ հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական կողմին: Հավաքականորեն, դրանք իհարկե ավելի շուտ կբավարարեն ռուսական կողմին: Այլ կերպ ասած՝  Պուտինը պարզապես հայտարարել է այն մասին, որ հայ-ադրբեջանական սահմանագծման և սահմանազատման խնդրի «հեռակառավարման վահանակը» գտնվում է Ռուսաստանի ձեռքին: Սա էլ իր հերթին նշանակում է, որ նա պարզապես հայտարարում է «տենդեր», թե ով ավելի «բարձր գին» կառաջարկի քարտեզների համար, իհարկե այն շահի շրջանակում, որ իր համար դիտարկել կամ գծել է Ռուսաստանը տվյալ պարագայում: Այդ իրավիճակը իհարկե բոլորովին էլ զարմանալի կամ անսպասելի չէ, և անգամ նորություն էլ չէ:

Ամբողջ խնդիրն այն է, թե կա՞ արդյոք դրան այլընտրանք: Անկասկած է թերևս, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրենք՝ երկկողմ ձևաչափով, որևէ կերպ չեն գտնելու այդ այլընտրանքը, հետևաբար միջնորդությունը գործնականում անխուսափելի է: Ըստ այդմ առաջանում է հարց, թե ինչ առաջարկ ունի որևէ այլ խաղացող, որ պատրաստ է միջնորդել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման գործընթացին: Այդ մասին հայտարարություն անողները եղել են շատ, օրինակ Եվրամիությունը, ԱՄՆ ևս հայտնել է այդ հարցում կողմերին օգնելու պատրաստակամություն: Իհարկե, թվում է, որ հենց իրենք կողմերը պետք է ընտրեն միջնորդներին: Ամբողջ հարցն այն է սակայն, որ այդ ընտրությունը կարող է կախված լինել այն բանից, թե սահմանագծման և սահմանազատման ինչ հիմք և մեխանիսմ է առաջարկում որևէ միջնորդ: Ռուսաստանի առաջարկը պարզ է: Է՞լ ինչ առաջարկներ կան, առնվազն որպես ելակետ կամ մեկնակետ, եթե իհարկե կա այդ հարցի տակ մտնելու գործնական պատրաստակամություն՝ պարզապես հայտարարություններից, իսկ իրականում խնդիրը Ռուսաստանի վրա թողնելուց բացի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում