Sunday, 12 05 2024
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ՌԴ-ն կարող է բացառիկ դեր խաղալ ՀՀ-ի ու Ադրբեջանի սահմանի խնդիրը լուծելու հարցում. Պուտին

ՌԴ նախագահը ասել է՝ ինչու հնարավոր չէ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը առանց Ռուսաստանի մասնակցության։

Անհնար է կարգավորել Հայաստանի և Ադրբեջանի սահմանային իրավիճակն առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում՝ Վալդայի համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։

«Այժմ ամենակարևորը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին իրավիճակը վերջնականապես կարգավորելն է: Եվ այստեղ, իհարկե, ոչինչ հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի մասնակցության։ Այստեղ, թերևս, ոչ ոք պետք չէ, բացի երկու կողմերից և Ռուսաստանից, շատ պարզ ու պրագմատիկ բաներ կան։ Քարտեզներ կան ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են անցել միութենական հանրապետությունների սահմանները խորհրդային շրջանում», – ասել է ՌԴ ղեկավարը։

Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում միշտ չէ հնարավոր խուսափել միջադեպերից։ «Դժվար է իդեալիստական պատկեր պատկերացնել այսքան տարվա առճակատումից հետո», – ասել է ՌԴ ղեկավարը։

Պուտինը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման համար թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պետք է զիջումների գնան։

Պուտինի խոսքով՝ ռուսական կողմը նույնպես կողմնակից է կարգավորման բազմակողմ ձեւաչափին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի ակտիվացմանը։ Նրա խոսքով, ներկայումս նման աշխատանքներ են տարվում, և ողջ գործընթացի հիմնական նպատակը «անվտանգության իրավիճակի ստեղծումն է և ապագայում հարաբերությունների դրական ձևով կառուցումը»։

«Առայժմ այն ամենին, ինչ մենք մեր առջև դրել էինք որպես նպատակ, ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել: Եվ, իհարկե, պետք է նայենք դեպի ապագա, տեսնենք, թե ինչ կլինի հետո: Խոսքը միայն ռուս խաղաղապահների տեղակայման երկարացման մասին չէ։Խնդիրը երկու երկրների միջև հարաբերություններ կառուցելն է, սա ամենակարևորն է, և ես հուսով եմ, որ մենք կկարողանանք դա անել»,- եզրափակել է ռուսական պետության ղեկավարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում