Մեծ Բրիտանիան եւ Նոր Զելանդիան համաձայնեցրել են ազատ առեւտրի մասին «աննախադեպ» գործարքը: Այդ մասին, հաղորդել Է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը:
«Աննախադեպ» գործարքը համաձայնեցվել Է այսօր (հոկտեմբերի 20-ին) Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնի տեսազանգի ընթացքում՝ միջազգային առեւտրի շուրջ դեպարտամենտի՝ 16 ամիս տեւած բանակցություններից հետո»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Նշվում Է, որ համաձայնագիրը կօգնի հանել բրիտանական արտահանման սակագները, նոր հնարավորություններ կտրամադրի տեխնոլոգիական ընկերություններին եւ ծառայությունների ոլորտի ընկերություններին, ինչպես նաեւ կդյուրացնի կյանքի պայմանները եւ բրիտանացի մասնագետների աշխատանքը Նոր Զելանդիայում: Ճշտվում Է, որ սակագները տասը տոկոսով կչեղարկվեն բրիտանական ապրանքների «հսկայական ցուցակի» համար, սկսած հագուստից եւ վերջացրած ավտոբուսներից, նավերից եւ բուլդոզերներից: Դա բրիտանացի արտահանողներին առավելություն կտա շուկայում իրենց օտարերկրյա մրցակիցների նկատմամբ:
Մեծ Բրիտանիայի եւ Նոր Զելանդիայի երկկողմ առեւտրի ծավալն անցյալ տարի կազմել Է 2,3 միլիարդ դոլար, եւ սպասվում Է, որ այն կավելանա նոր գործարքի շնորհիվ»,-ասվում Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ Մեծ Բրիտանիան նման տեսակի գործարքներ Է կնքել Ավստրալիայի եւ Ճապոնիայի հետ եւ պատրաստակամություն Է հայտնել միանալ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: