Defense News-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել ամերիկյան Boeing ավիաշինական ընկերության հետ՝ CH-47F Chinook տիպի 6 տրանսպորտային ուղղաթիռների գնման շուրջ։ Գործարքը գնահատվում է 400 միլիոն դոլար։
Ավելի վաղ Թուրքիան պլանավորել էր ձեռք բերել 14 այդպիսի ուղղաթիռ, սակայն Պաշտպանության նախարարության բյուջեի դեֆիցիտի պատճառով ստիպված է եղել կրճատել դրանց քանակը։
Chinook-ները կդառնան Թուրքիայի զինված ուժերի առաջին ծանր տրանսպորտային ուղղաթիռները։ Դրանց մատակարարման գործընթացը մեկնարկելու է 2013 թվականին և ավարտվելու է մեկ տարի անց։
Նշվում է, որ 2005 թվականի մայիսից սկսած՝ թուրքական կողմը բանակցում է CH-47F տիպի 10 ուղղաթիռների գնման շուրջ, որոնց ընդհանուր գումարը կազմում է 500 միլիոն դոլար։