Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Հայաստան հիմնադրամը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել լիբանանահայությանը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ տեղական մարմնի ջանքերով Սեպտեմբեր ամսուայ ընթացքին 1.000.000 տոլար հաւաքագրուած եւ փոխանցուած է Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան՝ Լիբանանի հայ համայնքի ընկերային, ինչպէս նաեւ հայ կրթական հաստատութիւններուն կարիքները հոգալու նպատակով:

Սոյն դրամահաւաքը արձագանգն էր Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա.-ի համայն հայութեան ուղղուած կոչին։

Հիմնադրամը, հաւատարիմ մնալով իր համահայկական առաքելութեան, ամուր կանգնած է Լիբանանի մէջ գործող հայկական կրթօճախներու եւ լիբանանահայութեան կողքին: Այս օժանդակութիւնը շարունակական բնոյթ կը կրէ եւ սկիզբ առած է 2019-ի Դեկտեմբերին, երբ Լիբանանի մէջ խորացաւ տնտեսական ճգնաժամը։ Յաջորդ աջակցութիւնը 2020-ի Օգոստոսին Պէյրութի աղէտալի պայթումէն անմիջապէս յետոյ Հիմնադրամի նախաձեռնած դրամահաւաքն էր: Այնուհետեւ սոյն թուականի Ապրիլ ամսուն եւս որոշակի դրամական աջակցութիւն ցուցաբերուեցաւ տեղի հայ կրթական հաստատութիւններուն՝ ընդհանուր առմամբ շուրջ 600.000 տոլար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամն իր երախտիքը կը յայտնէ բոլոր նուիրատուներուն, Հիմնադրամի ցանցին, ինչպէս նաեւ ԱՄՆ տեղական մարմինին՝ Armenia Fund Inc. կազմակերպութեան՝ լիբանանահայութեան գոյապահպանման խնդիրներուն արագ արձագանգելու եւ դրամահաւաք կազմակերպելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը իր զօրակցութիւնը կը բերէ Լիբանանի անքակտելի մաս հանդիսացող հայ համայնքին՝ յոյս յայտնելով, որ կայունութիւնն ու բարեկեցութիւնը մօտ ապագային պիտի վերահաստատուին Լիբանանի մէջ։

Հիմնադրամին առաքելութիւնը համահայկական ցանցային համակարգի ձեւաւորումն է, որուն նպատակը Հայաստանի, Արցախի, ինչպէս նաեւ աշխարհասփիւռ հայկական համայնքներուն համաչափ, կայուն եւ փոխկապակցուած զարգացման ապահովումն է՝ հիմնուելով ընդհանուր ինքնութեան վրայ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում