Sunday, 07 06 2026
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
-
22:28
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է

Հայաստանն անցել է դիվանագիտական հակահարձակման. «Կոմերսանտ»

Հայաստանն անցել է դիվանագիտական հակահարձակման. «Կոմերսանտ»

Ոգևորված Ադրբեջանի և Իրանի միջև տարաձայնություններից՝ Հայաստանի իշխանությունները զգալիորեն ակտիվացրել են դիվանագիտական ջանքերը, որոնց գլխավոր նպատակն է համոզել հնարավորինս շատ թվով երկրների, որ ղարաբաղյան հարցը լուծված չէ, ինչպես պնդում է Բաքուն, գրում է Կրեմլին մոտ կանգնած «Կորմերսանտ» թերթը իր «Հայաստանն անցել է դիվանագիտական հակահարձակման» վերտառությամբ հոդվածում:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի տարելիցի մոտենալուն պես Հայաստանն աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է սկսել՝ փորձելով համոզել, որ դիմակայության պատմությունն ավարտված չէ, գրում է թերթը: Այդ ուղղությամբ գլխավոր քայլերից մեկը դարձավ Հայաստանի վարչապետի Մոսկվա կատարած այցը հոկտեմբերի 12-ին: «Հանդիպումը բավականին արդյունավետ էր: Քննարկել ենք երկկողմ օրակարգը, նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- գրել է Փաշինյանը Twitter-ի իր էջում: Հայաստանի պետական կառույցներում «Կոմերսանտի» աղբյուրը պարզաբանել է, որ երկու առաջնորդների հանդիպումը շարունակվել է մոտ երեք ժամ, իսկ «օրակարգում ներառված են եղել Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրացման ֆոնին տարածաշրջանային անվտանգության հարցեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, նախորդ տարվա նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման շրջանակում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցեր»:

Երևանում բանակցությունների արդյունքում սպասում են դրական տեղաշարժեր Հայաստանին անհանգստացնող հարցերում, հատկապես որոնք վերաբերում են երկրի պաշտպանունակության վերականգնմանը և անվտանգության ապահովմանը, շարունակում է թերթը: Իսկ դիվանագիտական ջանքերի ակտիվացումը Երևանում պայմանավորում են նրանով, որ, ըստ թերթի աղբյուրի, «վերջապես հաջողվել է հաղթահարել պետական ապարատի կոլապսը, որն այդ վիճակում էր հայտնվել նախորդ տարվա պատերազմից հետո»:

«Վերջերս տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ԱԳՆ-ն և պաշտպանական գերատեսչությունը սկսել են ակտիվ աշխատել: Այդպես, նրանք ձգտում են ստանալ Իրանի, Հնդկաստանի և Ռուսաստանի աջակցությունը Հյուսիս-Հարավ միջանցքի ստեղծման հարցում, ինչն այլընտրանք է ադրբեջանական այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին, որը նպատակ ունի ցամաքային կապ ստեղծել Ադրբեջանի հարավային շրջանների և Նախիջևանի անկլավի միջև»,- ասել է թերթի տեղեկացված աղբյուրը:

Բաքվում «Կոմերսանտի» զրուցակից, քաղաքագետ Ֆարհադ Մամադովը այլ տեսակետ ունի Մոսկվայի բանակցությունների վերաբերյալ: «Կարծում եմ, որ Մոսկվայում Փաշինյանին փորձում են համոզել բացել հաղորդակցությունները, քանի որ որքան հայկական կողմը ձգձգում է գործընթացը, այնքան նոր խաղացողներ են հանդես գալիս, որոնք կարող են տապալել այն»,- ասել է Մամադովը:

Նրա խոսքով՝ Փաշինյանն այլև գործընթացը ձգձգելու համար օրինական պատճառներ չունի խորհրդարանական ընտրություններից և կառավարության ձևավորումից հետո: «Իսկ Ռուսաստանին պետք են իրական արդյունքներ, քանի որ հակառակ դեպքում նրա կարգավիճակը՝ որպես բացառիկ միջնորդ, կհայտնվի հարցականի տակ»,- ասել է փորձագետը:

Սակայն Հայաստանը չի բավարարվում միայն Ռուսաստանի հետ դիվանագիտական ակտիվությամբ, շարունակում է թերթը: Փաշինյանի՝ Մոսկվա այցելության ֆոնին Հայաստանի մայրաքաղաքում էր Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Չնայած այդ մասին շատ հայտնի չէ, բայց Հայաստանն ու Հնդկաստանը վատ կապեր չունեն: Օրինակ, բազմաթիվ հնդիկ ուսանողներ մեկնում են Երևան՝ բավականին էժան և որակյալ կրթություն ստանալու համար: Բացի այդ, Ադրբեջանն իր ամենամոտ դաշնակիցներից մեկն է համարում Պակիստանը, որի հետ Հնդկաստանն ավելի քան կեսդարյա վեճ ունի Ջամու և Քաշմիր նահանգի շուրջ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը «բարձր է գնահատում Հնդկաստանի ԱԳՆ-ի կողմից այս տարվա մայիսին արված հայտարարությունը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական ուժերի դուրսբերման անհրաժեշտության մասին: Ջայշանկարըն էլ իր հերթին հատուկ ուշադրություն է դարձրել «Հայաստանի կողմից իրանական Չաբահար նավահանգստի նկատմամբ հետաքրքրվածությունը, որի նախագիծը զարգացնում է Հնդկաստանը»:

Թերթը նկատում է, որ Հայաստանի շփումներից դուրս չմնաց նաև Իրանը, որն այժմ Հայաստանում ընկալվում է որպես դաշնակից Ադրբեջանի հետ հակամարտության մեջ: Հատկապես, որ Իրանի իշխանություններն անում են Երևանի համար շահավետ հայտարարություններ:

«Հարևանների հետ հարաբերություններում Իրանն առաջնորդվում է բարիդրացիության քաղաքականությամբ, միաժամանակ, երբեք թույլ չի տա երկրի սահմանի երկայնքով ահաբեկիչների և պատերազմ սադրող ուժերի տեղակայում»,- հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Մոհամեդ Ջաֆար Մոնթազերին, որն այցելել էր Երևան և հանդիպել Մոսկվայից վերադարձած Փաշինյանի հետ:

Իրանագետ Վարդան Ոսկանյանը «Կոմերսանտի» հետ զրույցում ասել է, որ Իրանն ու Ռուսաստանն այն ոչ մեծաթիվ երկրների շարքում են, որոնք դեռ 44-օրյա պատերազմի ժամանակ խոսում էին Ղարաբաղում Ադրբեջանի կողմից պատերազմական գործողություններին մասնակցող ահաբեկիչների առկայության մասին: Ըստ Ոսկանյանի՝ Իրանի համար այդ մասին հենց այժմ հիշելը ձեռնտու է երկու պատճառով: «Նախ, դա լեգիտիմ առիթ է անդրսահմանային հակաահաբեկչական ռազմական գործողություններ իրականացնելու համար. դա գիտակցում են Ադրբեջանում, և դա նրանց անհանգստացնում է: Երկրորդ, Իրանը հասկանում է, որ ահաբեկիչները տարածաշրջան են բերվել Թուրքիայի նախաձեռնությամբ: Ուստի հայտարարությունն արվել է Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և այսպես կոչված Զանգեզուրի միջանցք ստեղծելու թուրք-ադրբեջանական գաղափարը տապալելու համար»:

Մյուս կողմից, չի բացառվում, որ շուտով Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների ճգնաժամը կնվազի: Ամեն դեպքում Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն հեռախոսազրույց են ունեցել՝ եղած խնդիրները քննարկելու համար:

Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարը շուտով պետք է հանդիպի նաև իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ: Ամեն դեպքում, ինչպես պնդում է Միրզոյանը, այդպիսի պայմանավորվածություն ձեռք է բերվել ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում: Ըստ «Կոմերսանտի» տվյալների՝ Միրզոյանն ու Բայրամովը կարող են հանդիպել արդեն հինգշաբթի Մինսկում, որտեղ անցկացվում է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը:

Բացի այդ, Երևանը հույսեր է կապում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարվելիք այցի հետ:

Ֆարհադ Մամադովը վստահ է, որ հայկական կողմին այդպես էլ չի հաջողվի բարձրացնել գլխավոր հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին: «Բաքվի տրամաբանությունն այն է, որ Ղարաբաղի հայերը Ադրբեջանի տիրույթում են, և նրանց չի պատրաստվում քննարկել Հայաստանի հետ: Վերջին փաստաթուղթը, որում «Ղարաբաղ» և «Հայաստան» բառերը միասին հիշատակվել են, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այլևս նման փաստաթուղթ Ադրբեջանի ներկայացուցիչները չեն ստորագրի»,- ասել է Մամադովը:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում