
Աշխատանքն Է սկսել Աֆղանստանին նվիրված G20-ի արտակարգ գագաթնաժողովը, որն անցկացվում Է տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Այդ մասին հաղորդել Է կառավարական Կիջի պալատը:
«Հանդիպման կենտրոնում Է գտնվում շտապ հումանիտար օգնությունը Աֆղանստանի ժողովրդին, ահաբեկչության դեմ պայքարը, ազատ տեղաշարժը երկրի ներսում եւ սահմանների բացումը»,-Twitter-ում հաղորդել Է Իտալիայի վարչապետի գերատեսչությունը:
Աֆղանստանին նվիրված G20-ի արտակարգ գագաթնաժողովն անցկացվում Է ընդլայնված կազմով, մասնավորապես, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ռուսաստանը հանդիպմանը ներկայացնում են ԱԳ փոխնախարար Իգոր Մորգուլովը եւ Աֆղանստանի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովը:
Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:
Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որն ԱԳ նախարարության ղեկավարի աթոռն Էր զբաղեցրել «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: