Monday, 13 05 2024
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դավիթ Տոնոյանի պաշտպանների հայտարարությունը քաղաքական ենթատեքստ ունի. այդ ուղերձն ուղղված է մեկ մարդու

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, փաստաբան Նորայր Նորիկյանը

 Դավիթ Տոնոյանի պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նախ նշել են, որ նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում, ապա հավելել, որ Տոնոյանը տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում՝ սեփական պաշտպանության համար: Ինչպե՞ս եք  գնահատում այս հայտարարությունը, այդյոք դրա մեջ սպառնալիք կա, թե ոչ:

Դա ակնհայտ է. այդ հայտարարության քաղաքական ենթատեքստ ունի ու դա քաղաքական հայտ է: Եվ ակնհայտ է, որ այդ ուղերձը ուղղված է մեկ մարդու, և այդ մեկ մարդը Նիկոլ Փաշինյանն է: Վերցնել պաշտպանության նախկին նախարարի կողմից հայտարարություն տարածել, որ նա տիրապետում է բազմաթիվ տեղեկությունների, դա նույնն է, որ ատամնաբույժը հայտարարի, որ ինքը կարող է ատամ բուժել, իրավաբանը հայտարարի, որ ինքը տիրապետում է քաղաքացիական դատավարության  օրենսգքի  այս կամ այն նորմերին կամ Սահմանադրության հոդվածներին: Բոլորի համար էլ շատ հասկանալի և պարզ է, որ նման բարձրաստիճան պաշտոնյան, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած անձը տիրապետում է պետական և ծառայողական հույժ գաղտնի տեղեկությունների: Հատուկ ընդգծել այդ հանգամանքը, վկայում է մի բանի մասին, որայդ տեղեկությունները կարող են ինչ-ինչ հանգամանքների պայմաններում օգտագործվել: Ես չգիտեմ ինչ նպատակ է հետապնդում այս հայտարարությունը կամ ինչին է այն ուղղված, բայց որ  դրա հասցեատերը Նիկոլ Փաշինյանն է, դրանում խորապես համոզված եմ:

Քրեական գործի նախաքննության այս փուլում արդյոք չկա սահմանափակում տվյալներ հրապարակելու հետ կապված:

Իհարկե, քրեական գործի նախաքննական վարույթում կաշկանդվածություն կա նախաքննական նյութերի հրապարակման առումով: Նախաքննական գաղտնիությունը պետք է ապահովվի, երաշխավորվի, բայց Դավիթ Տոնոյանի անունից հրապարակված հայտարարության բովանդակությունը ոչ միայն սահմանափակված է բուն քրեական գործով իրեն հայտնի պետական և ծառայողական գաղտնի տեղեկություններով, այլ եթե դուք ուշադրություն դարձնեք հայտարարությանը խորքային առումով, առհասարակ Դավիթ Տոնոյանի կողմից տիրապետվող տեղեկությունների մասին է խոսքը:

Դուք ունե՞ք վստահություն, որը 44-օրյա պատերազմի այս կծիկը երբևէ ամբողջությամբ կբացվի: Առանձին դրվագներով կարծես բացահայտումներ կան, բայց ամբողջական պատկերը ունենալո՞ւ ենք արդյոք:

Ես չգիտեմ, թե որ հանձնաժողովի կողմից ինչպիսի արդյունքներ կամ  բացահայտումներ տեղի կունենան, բայց որ մենք վերջին տարիներին բանակում տեղի ունեցած բոլոր ստվերային գործընթացների, ապօրինի գործողությունների ենթադրյալ քրեաիրավական հատկանիշներ պարունակող  դետալների մասին պետք է իմանանք ճշմարտությունը, և եթե կան մեղավորներ, նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության, դրա մասին որևէ խոսք չկա: Քննիչ հանձնաժողովի միջոցով դա կարվի, թե քրեական գործերի հարուցման և դատարաններում քննության միջոցով կարվի, դա արդեն կապրենք կտեսնենք: Ինձ համար ակնհայտ է, որ եթե քննիչ հանձնաժողովն աշխատեց, ապա Քննիչ հանձնաժողովը պարտավոր է ուղղակի լինելով գնալու մինչև վերջ և բացահայտելու բոլոր հանգամանքները:  Ինձ կոնկրետ ավելի շատ հետաքրքրում է պատերազմի բռնկման պատճառները, թե ինչի պատճառով պատերազմը դարձավ անխուսափելի, և պատերազմի պարտության պատճառները: Ինչո՞ւ պաշտպանության բանակը, պաշտպանության նախարարությունը, զինվորականությունը որքան է նրանց մեղավորությունը, և արդյոք մենք պատրաստ ենք եղել այդ պատերազմին համապատասխան մարտունակության առումով, ռազմամթերքի առումով, և  ինչպես է հնարավոր դարձել, որ ադրբեջանցիներին հաջողվել է ճեղքել Ջաբրայիլի ճակատը, հետո գրվել Հադրութը և  հասնել Շուշի: Այդ բոլոր հարցերի պատասխանները վաղ թե ում, բոլոր պաշտպանության նախարարները, գլխավոր շտաբի  պետերը, քաղաքական ղեկավարությունը, նախկին ղեկավարները, նախկին պաշտպանության նախարարները, վաղ, թե ուշ պետք է մի օր պատասխանեն մեկ հարցերին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում