Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Կառավարության հայտարարության համաձայն ՝ Փաշինյանն ու Ղարիբաշվիլին այսօրվա անհատական զրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը և այս համատեքստում մտքեր փոխանակել այսօր Սյունիքում տիրող իրավիճակի վերաբերյալ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ: