Նիդեռլանդների կառավարությունը որոշում է կայացրել՝ Մուամմար Քադդաֆիի սառեցված հաշիվներից 100 միլիոն եվրո փոխանցել Առողջապահության միջազգային կազմակերպությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ըստ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Ուրի Ռոզենտալի՝ այս որոշումը կայացվել է ի պատասխան Առևտրի միջազգային կազմակերպության խնդրանքի, ըստ որի անհրաժեշտ էր սառեցրած հաշիվներն օգտագործել Լիբիայի ժողովրդի համար բժշկական սարքավորումներ և դեղամիջոցներ ձեռք բերելու նպատակով:
Ու. Ռոզենտալը հայտարարել է, որ Լիբիայի դեմ պատժամիջոցները շարունակվելու են, սակայն դրանից ժողովուրդը չպետք է տուժի, և Քադդաֆիի գումարները կուղղվեն նրանց կարիքները հոգալուն:












































