Մեքսիկայի ռազմածովային ուժերի հրամանատարությունը հայտնում է, որ առևանգվել են 3 նավաստիներ և մեկ կուրսանտ:
Նրանք կորել են օգոստոսի սկզբին, և ամենայն հավանականությամբ, առևանգվել են թմրանյութերի առևտրով զբաղվող անձանց կողմից. տեղեկացնում է BBC-ն:
Մեքսիկայի նախագահ Ֆելիպպե Կալդերոնը թմրաբիզնեսի դեմ պայքարում ակտիվորեն օգտագործում է երկրի ռազմածովային ուժերը:
Նրանք վերջին տարիներին օգնել են ձերբակալել և վնասազերծել մի շարք նարկոբարոնների, որոնցից ոմանք նույնիսկ սպանվել են:











































