Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Մարդու իրավունքների պաշտպանը ոստիկանության և քաղաքապետարանի գործողություններն իրավաչափ չի համարում

Հայաստան Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդես է ծավալուն հայտարարությամբ, որտեղ ներկայացրել է օգոստոսի 10-ին Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում կրպակների ապամոնտաժման գործընթացի ժամանակ քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների գործողություններին։

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Կոմիտաս-Փափազյան փողոցների խաչմերուկում օգոստոսի 10-ին կրպակների ապամոնտաժման գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետարանից ապօրինի ծանուցումներ են ստացել օրինական հիմքերով և գործող պայմանագրերով տարածքը զբաղեցնող կրպակատերերը, մինչդեռ ծանուցումները պետք է ուղարկվեին միայն անօրինական տեղադրված կրպակների տերերին՝փաստաթղթերը նախապես ուսումնասիրելուց հետո: Ապամոնտաժման պահին 13 կրպակներից 5-ի դեպքում կրպակատերերը ներկայացրել են սեփականության իրավունքի վկայականներ, որոնք հաշվի չեն առնվել:

Իրենց հերթին ոստիկանության աշխատակիցները, առանց բավարար իրավական հիմքերի վարչական հարկադրանք կիրառելով, նույնպես խախտել են կրպակատերերի գույքային և անձնական անձեռնմխելիության իրավունքը: Ավելին, մեր տրամադրության տակ գտնվող նյութերը վկայում են, որ այդ ոչ իրավաչափ գործողության ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից բռնություն է գործադրվել միջադեպին ներկա կանանց նկատմամբ:

Հետագայում մարդկանց իրավունքների նման կոպիտ ոտնահարումները կանխելու նպատակով.

Առաջարկում եմ Երևանի քաղաքապետարանին՝

• Երևանի արտաքին տեսքի բարելավման անկեղծ և ազնիվ ցանկությունն իրականացնելիս նախապես իրավաբանորեն ապահովել առանձին անհատների իրավունքների և կենսապահովման խնդիրների պաշտպանությունը.

• գործել այն համոզմամբ, որ ի տարբերություն բիզնեսի կառավարման, որտեղ առաջին հերթին կարևոր են արդյունքները, հանրային կառավարման դեպքում՝ հաճախ արդյունքից առավել կարևոր են գործընթացները և նպատակին հասնելու միջոցները, հատկապես երբ դրանք կարող են վնասել թեկուզ մեկ անձի օրինական շահին.

• առաջնորդվել այն սկզբունքով, որ մայրաքաղաքի ղեկավարությունը բոլորինն է՝ թե հարուստներինը և թե անապահովներինը: Մինչդեռ վերջերս քաղաքի բարեկարգման մի շարք նախաձեռնություններ բացասաբար են ազդում սոցիալապես անապահով որոշ խավերի վրա և գոհացնում են հատկապես միջին և բարձր կենսամակարդակ ունեցող անձանց.

• տարբեր շահեր շոշափող համարձակ նախաձեռնություններում նախապես իրականացված լայն և հրապարակային քննարկման արդյունքում հաշվի առնել քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ իրավապաշտպան կազմակերպությունների, շահագրգիռ անձանց, ինչպես նաև տարբեր քաղաքական ընդդիմադիր ուժերի տեսակետները:

Առաջարկում եմ ՀՀ ոստիկանությանը՝

համապատասխան անձնակազմին ուսուցանել և ապահովել նրանց կողմից ՀՀ օրենսդրության ինչպես էական, այնպես էլ տեխնիկական բացառապես բոլոր պահանջների կատարումը: Նրանց գործողություններում հատկապես պարտադրել, որ հարգեն յուրաքանչյուր մարդու անձնական ու գույքային անձեռնմխելիությունը և հասարակական կարգը պահպանելու չափազանց կարևոր ու հարգարժան աշխատանքը մշտապես իրականացնեն իրավապահի բարձր կոչմանը հարիր:

Միևնույն ժամանակ ողջունելի է, որ քաղաքացիական ակտիվ դիրքորոշման և հանրային լայն արձագանքի հետևանքով՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարությունը ներկայումս ջանքեր է գործադրում ստեղծված խնդիրը կրպակատերերի հետ հաշտությամբ լուծելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում