
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 410 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:
Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 34 918 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական – 6,9%, վերջին 14 օրը –5,53%, վերջին 7 օրը –5,31%:
Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 623 830 դեպք: Ապաքինվել է ևս 1 633 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 594 669:
Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 24 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 9 134։
Երկրում ընդհանուր պատվաստվել է 1 836 443 մարդ, օրական՝ 9 075: