Saturday, 06 06 2026
Նոր թվային լուծում` տրանսպորտային համակարգում
17:20
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
Ռուս միլիարդատերերի ընդհանուր կարողությունը աճել է 22 մլրդով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
Վեց երկիր վտանգի տակ է «Դատաստանի օրվա սառցադաշտի» հալման պատճառով. Daily Express
​«Գող Բջե»-ն հրահանգել է «Տեցիկ»-ին պատժել «Գոջո»-ին. քրեական հեղինակությունները ձերբակալվել են
16:30
Գերմանիայում աղքատության մակարդակը հասել է 16,1%-ի
Նվերներ՝ 18 տարեկանը լրացած ընտրողների համար
16:10
Միջաստղային գիսաստղում «այլմոլորակային ազդանշաններ» չեն հայտնաբերվել
Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր
15:50
Մերիլին Մոնրոյի իրերը վաճառվել են ավելի քան 2,5 մլն դոլարով
Այսօր մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է. ԿԳՄՍ նախարարը ծաղիկներ է խոնարհել նրա շիրիմին
15:30
Աճուրդում կներկայացվեն կայսերական ընտանիքի եզակի զարդեր
Որոշ ողորմելիներ մնացել են դիփֆեյքի և լռության օրվա խախտման հույսին. Վահագն Ալեքսանյան
15:10
«Աշխարհի վերջի» սառցադաշտի հալոցքը կարող է վտանգել 6 երկիր
ԵԱՏՄ-ում Հայաստանը քաղաքակրթական «դիսոնասն» է ստեղծում
14:50
Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել
Հակակոռուպցիոն կոմիտեն զգոնության կոչ է անում և հորդորում մերժել ընտրակաշառքի արատավոր երևույթը
Փրկե՛ք Լիբանանը Ձեր իրական թշնամուց, պարո՛ն նախագահ. Արաղչի
Որքան է Հայաստանում ընտրողների թիվը
14:10
Նավթի գները նվազել են – 05/06/26
Տեղեկություններ կան, որ հանձնարարվել է արգելել միայն ընտրելու համար ՀՀ եկած և ՌԴ կրկին վերադարձող զորակոչային տարիքի տղամարդկանց ելքը
Տանգոն երկուսով են պարում․ Պեսկովը՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին
«Ես նախագահ գուզեմ, ընկեր Նախշքարյան ջան»․ ՀԿԿ հերթական բացահայտումը
13:30
Ընտրական ճգնաժամ` Սեուլում. բողոքի ցույցեր քվեաթերթիկների պակասի պատճառով
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
13:10
Իրանը հարվածել է Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին
Ֆեստիվառը վերադառնում է
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են. ՔԿ
ՍԱՏՄ-ն իրազեկում է տնտեսվարողներին

Փոքր գործերի ժամանակը

Աֆորիզմը, թե յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, մեծ հաշվով, մեզանում ընկալված չէ: Կամ ավելի ճիշտ` ընկալված է դրա առաջին շերտը: Իսկ առաջին շերտը քաղաքական է, և դրա մեկնաբանությունը հետևյալ տեսքը կարող է ունենալ. եթե ժողովուրդը ընտրել է այս իշխանությանը, ուրեմն դա այն իշխանությունն է, որ նա ցանկանում էր ունենալ: Եթե չի ընտրել այս իշխանությանը, և նա այդպիսին դարձել է կեղծիքների արդյունքում, նշանակում է` ժողովուրդը թույլ է տվել, որ կեղծիքը կայանա, ուրեմն սա այն է, ինչին նա առանձնապես դեմ չէ:

Այս տրամաբանությունը կամ տրամաբանությունները, իհարկե, ճիշտ են, բայց մակերեսային, որովհետև կարծում ենք, որ տվյալ պարագայի համար շատ ավելի կարևոր է հոգեբանական, փիլիսոփայական կողմը: Վերջերս մի միջավայրում ոմն քաղաքացի բողոքում էր իշխանավորներից` ասելով, որ նրանք բոլորը գող են ու թալանչի: Կոնկրետ օրինակներ էր բերում, թե էս մեկը սոված սատկում էր, պաշտոնի նստեց` էսինչի ու էնինչի տեր դարձավ, էն մեկը չի էլ թաքցնում, որ թալանում է և այլն, և այսպես շարունակ:

Հետո, բնականաբար, խոսակցությունը իշխանությունների ճոխ կյանքից տեղափոխվեց ժողովրդի թշվառության ոլորտ: Եվ մեր բողոքավոր զրուցակիցը առանց ավելորդ բարդույթի հայտարարեց, որ իրենք ջրաչափի վրա մագնիս են դնում, որ քիչ փող վճարեն: Ես այստեղ, որպես «իշխանավորների պաշտպան», անցա հակահարձակման: Ասելիքիս իմաստն այն էր, որ ջուր գողացող ՀՀ քաղաքացին իրավունք չունի մեղադրել պետական բյուջեի միջոցները գողացող պաշտոնյային, որովհետև, ասենք, նախարարն էլ երեկվա ջուր ու հոսանք գողացողն է՝ այն տարբերությամբ, որ երեկ նրա հնարավորությունը ջուր գողանալն է եղել, իսկ այսօր այդ հնարավորություններն ավելի մեծ են: Եթե հաշվի առնենք, որ այսօր բոլոր հայաստանցիները ջուր կամ ինչ-որ բան են գողանում, նշանակում է` ազնիվ նախարար ունենալու մեր շանսերը ահավոր փոքր են, գրեթե աննշան:

Չգիտեմ` այս խոսակցությունը ինչ ազդեցություն թողեց զրուցակցիս վրա, բայց ես հասկացա, որ մենք պետք է ոչ միայն արձանագրենք, թե ով ինչ է թալանում, այլև մտածենք այն մասին, թե երկրում քանի մարդ կա, որը նույն իրավիճակում հայտնվելիս նույն կերպ չի վարվի: Եվ մանավանդ` գրեթե ամենուր հնչող այն շեշտադրումը, թե ինչքան ուզում ես խոսի ու գրի, միևնույն է, երկրում ոչինչ չի փոխվում, ոչ ոք չի քաշվում, ստիպեց մտածել, որ երկրում տեղ գտած յուրաքանչյուր արատավոր երևույթի հարուցիչները մենք պետք է մեր մեջ փնտրենք: Իսկապես զարմանալի է, որ պաշտոնյաների կողմից թալանի մասին տեղեկատվության առատությունը ամենևին էլ չի պակասեցնում թալանը:

Սրա պատճառներից մեկն այն է, որ նույն այդ թալանչի պաշտոնյաները, որոնք, այնուամենայնիվ, մեր միջից են դուրս եկել, գիտեն, որ հանրության մեծամասնությունը, մենք բոլորս ներքուստ համաձայն ենք իրենց հետ, և եթե մենք ուշադիր լինենք ինքներս մեր նկատմամբ, կտեսնենք, որ շատ դեպքերում երազում ենք այնպիսի բաների մասին, որ այսօր իրականացնում են մեր պաշտոնյաները, օլիգարխները, և թերևս մեր մտածածն ու մտածելակերպն է այն աղբյուրը, որից նրանք ոգեշնչվում են: Եվ մենք այդ երևույթների դեմ իբր պայքարելիս արդյունքի չենք հասնում, որովհետև ոչ թե մոտեցումներին ենք դեմ, այլ անձերին: Եվ ուրեմն, առանձնապես դժգոհ չէինք լինի, եթե նրանց տեղում ինքներս հայտնվեինք:

Մեր խնդիրը պետք է լինի ոչ միայն պաշտոնյաներին, այլև նրանց ծնող միջավայրը փոխելը: Իսկ այդ միջավայրը մենք ենք ձևավորում, ասել է թե` միջավայր փոխելու համար մենք պարտավոր ենք ինքներս փոխվել: Շատերին հիմա կթվա, թե տեղի ունեցողը իրենց չի վերաբերում, որ իրենք անելիք չունեն և չունեն պատասխանատվություն: Սա այն մեծագույն մոլորությունն է, որ մեզ հանգեցրել է այսօրվա վիճակին:

Ընդհանրապես, երկրի քաղաքացի լինել՝ նշանակում է պատասխանատու լինել երկրի ճակատագրի համար, գիտակցել և կրել այդ պատասխանատվությունը: Իսկ սա նշանակում է` Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի երկրի բարեկեցության, զարգացման համար պետք է կարողանա անել իրենից կախվածը: Մեծ գործերը սկսվում են փոքր գործերից, և դժվար է հավատալ, որ այսօր ջուր գողացողը վաղը, նախարար դառնալով, չի փոշիացնի ջրամատակարարման բարելավմանը հատկացված գումարները: Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե նա այսօր կարողանա հրաժարվել ջրաչափի վրա մագնիս դնելուց և իր երեխաներին էլ համապատասխան դաստիարակություն տա: Եվ ուրեմն, եկեք իրար օգնենք՝ մեր մեջ սպանելու համապետական արատների հարուցիչները: Սա վարակի հաղթահարման միակ եղանակն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում