Monday, 06 05 2024
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
Պատրաստվում ենք Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել. Հունգարիայի ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար

Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատում է, որ Ադրբեջանը, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածին ստեղծված իրավիճակի հարցով հղում է կատարում Խորհրդային Միության քարտեզներին, սակայն ինքն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված իրավիճակին, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել:

«Ադրբեջանցիները հայտնվել են հայկական տարածքում, և այդ հայտնված իրավիճակում են շարունակվելու բանակցությունները»,-ասաց Օհանյանը:

Նա շեշտեց, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանված դրույթները հիմք չեն պետական սահմանները Ադրբեջանի հետ ճշտելու համար, ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը գոնե այդ հատվածում՝ Սյունիքի հատվածում, կանգնում են այն կետերում, այն բնագծերում, որտեղ ավարտվել է պատերազմը:

«Եվ, եթե իշխանությունները բանակցությունների, անվտանգային և սահմանային իրավիճակի ձևավորման փորձ ունենային, պետք է հասկանային, որ հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ դժվարությամբ է հետ քաշվելու այն կետերից, որտեղ իրենց զինվորի ոտքն է դրված, որտեղ իրենց համար ինժեներական կառույցներ են կահավորել: Դրա համար մենք պետք է կանգնեինք այն վայրերում, որտեղ պատերազմն ավարտվել էր, դրանից հետո արդեն բանակցությունների արդյունքում առաջ կգնայինք, թե հետ կգնայինք, կախված կլիներ այն իրավապայմանագրային հենքից, որի հիմքում խաղաղության պայմանագիրն է: Իսկ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա շեշտեց՝ դա շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ իրենց պատմական տարածքում իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

«Քարտեզները, որոնցով պետք է ճշգրտումներ իրականացվեն, չունենք: Տարբեր քարտեզների են հղում կատարում՝ ռազմական, զինվորական, Խորհրդային Միության, իսկ Ադրբեջանն ինքն է հրաժարվել Խորհրդային Ասրբեջանի իրավահաջորդը լինելուց: Մենք չունենք այն հենքը, որ Ադրբեջանի հետ գնանք գլոբալ առումով խաղաղության իրավիճակի ստեղծման և խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Օհանյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում