Հոկտեմբերի 5-ին Ուֆայում գրանցվել Է օրվա ջերմաստիճանի բացարձակ նվազագույն ցուցանիշ: Այդ մասին, հաղորդել Է Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիթորինգի Բաշկիրիայի վարչության մամուլի ծառայությունը:
«2021 թվականի հոկտեմբերի 5-ի գիշերը «Ուֆա-Դեմա» օդաբանական կայանում գերազանցել Է օդի ջերմաստիճանի բացարձակ նվազագույնը, որը կազմել Է ըստ Ցելսիուսի մինուս 6,7 աստիճան»,-ասվում Է հաղորդագրության մեջ:
Նախորդ ռեկորդը գրանցվել Էր 1938 թվականին. այն ժամանակ այդ նույն օրը օդի նվազագույն ջերմաստիճանը կազմել Է 4,5 աստիճան: Հանրապետությունում այս գիշեր ջերմաչափի սյունն իջել Է մինչեւ մինուս 12 աստիճան, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: