Տիբեթական վանականն ինքնահրկիզում է կատարել:
Այս մասին հայտնում են չինական լրատվամիջոցները: Ինչպես հաղորդում է «Սինխուա» գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Տիբեթում, մանրամասները ճշտվում են:
Ինչպես հաղորդում է BBC-ն, նման դեպք տեղի է ունեցել նաև մի քանի ամիս առաջ:
Այդ ժամանակ, ըստ իրավապաշտպանների, մի քանի ակտիվիստ ձերբակալվել էր և կտտանքների ենթարկվել՝ Տիբեթի նկատմամբ Չինաստանի վարած քաղաքականության դեմ բողոքելու համար:












































