
«Կենսուրախ, արեւոտ եւ պայծառ մարդ, հուսալի ընկեր»,- այսպես է գրել Հայկոյի մասին հումորիստ եւ հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը Instagram-յան իր միկրոբոլգում։
«Հայկո. Մենք սիրում ենք քեզ։ Եվ միշտ կսիրենք… Ընկերներ, այսօր կյանքից հեռացավ լավ մարդ, տաղանդավոր երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանը: «Նոր հայեր» ՈւՀԱ-ի բոլոր երաժշտական գործիքավորումների հեղինակ, հրաշալի երաժիշտ, կոմպոզիտոր, աներեւակայելի խարիզմատիկ երգիչ, 2007 թվականի Եվրատեսիլի մասնակից:
Կենսուրախ, արեւոտ եւ պայծառ մարդ, հուսալի ընկեր: Չեմ կարող հավատալ, որ դու այլեւս մեզ հետ չես: Եվ ես երբեք չեմ կարող համակերպվել դրա հետ… Այնքան բան ենք արել քեզ հետ, եւ այնքան բաների միջով ենք անցել միասին, Հայկո ջան։
Դառը րոպեներ եւ ոգեւորիչ հաղթանակներ՝ այս ամենը եղել է քո կյանքում։ Իսկ հիմա դու չկաս։ Ինչ սարսափելի է․․․ Հսկայական կորուստ հայկական մշակույթի համար։ Հսկայական կորուստ ինձ համար։ Հիշատակդ վառ լինի: Լույսը, որ դու ճառագում էիր, հավերժ կմնա մեզ հետ։ Ես միշտ կհիշեմ քո ձայնը եւ ժպիտը: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ ԱՄԵՆ ԻՆՉԻ ՀԱՄԱՐ։ ԳՆԱՍ ԵՐԿՆԱՅԻՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ», – գրել է Մարտիրոսյանը: