Wednesday, 08 05 2024
Մեհրաբյան online
«Խաղաղության խաչմերուկի» նպատակը լոգիստիկ պայմանների ստեղծումն է՝ ինքնիշխանության հարգման հիմքով
«Տավուշ փրկողներին» վտարեցին Տավուշից
Նիկոլ Փաշինյանը նախագահում է ԵԱՏՄ 10-րդ հոբելյանական գագաթնաժողովը
«Զանգեզուրի միջանցք» չի լինի, ինչպես և՝ պատերազմ
Փաշինյան-Պուտին հանդիպումը. ՌԴ-Թուրքիա կովկասյան խաղը չի փոխի
Էրդողանի «մայրամուտը». նա Թուրքիան կտանի էքզիստենցիալ փորձությա՞ն
XXI դարում օդի ջերմաստիճանն աշխարհում կբարձրանա առնվազն 2.5 աստիճանով
ՀՀ կառավարությունը 205 միլիոն 882,8 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված մի շարք սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար
Գեղարքունիքի մարզպետը խորհրդակցություն է անցկացրել Մարտունու համայնքապետարանում
ՀՀ և Լեհաստանի ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցություններում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր
Անցկացվել է «Աստղագիտության կապն այլ գիտությունների, մշակույթի և հասարակության հետ» գիտաժողով
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
19:50
Պակիստանի նախկին վարչապետի կնոջը կալանավորել են
19:40
Ադրբեջանի ու Իսրայելի ԱԳ նախարարությունները խորհրդակցություն են անցկացրել
19:40
Էրդողանն ընդունել է Ադրբեջանի վարչապետին
Հոգևորականների ելույթներում «անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել
19:20
Մեծ Բրիտանիան հայտարարել է ՌԴ ռազմական կցորդին արտաքսելու մասին
Մաշտոցի պողոտայից Հաղթանակի կամուրջ և հակառակ ուղղությամբ ճանապարհահատվածը մայիսի 11-ի առանձին ժամերի փակ կլինի
19:00
ԵՄ դեսպանները հավանություն են տվել ուկրաինական բարեփոխումների ծրագրին՝ ԵՄ-ից 50 մլրդ եվրոյի օգնության դիմաց
18:50
Սի Ծինփինը և Վուչիչը միմյանց աջակցություն են հայտնել Կոսովոյի և Թայվանի հարցում
18:40
Հնդկաստանը կարող է դադարեցնել զինամթերքի ներկրումը
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
«Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը». ԱԳՆ խոսնակ
18:30
Աֆղանստանում պայթյուն է որոտացել․ կան զոհեր
18:20
ԱՄՆ զինվորին Ռուսաստանում սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում
Ադրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Ստյոպա Սաֆարյանը ներկայացնում է Ոսկեպարի մուտքից մինչև եկեղեցի՝ սահմանի գծապատկերը
Կիլիկյան Հայաստան. բանակի կազմը
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են

Արզաքանցյանը մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի PR կազմակերպեց, որը մեր իմիջի համար շատ մեծ վնաս էր

Լուսանկարը՝ SputnikArmenia-ի

Հայտնի գործարար Տիգրան Արզաքանցյանը, որը ԱԺ արտահերթ ընտրություններում հանդես էր գալիս որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) վարչապետի թեկնածու, հեռացել է ՀԴԿ-ից: Նա նշել է, որ որոշակի տարաձայնություններ է ունեցել ՀԴԿ ղեկավար Արամ Գ. Սարգսյանի հետ:

Այս առնչությամբ Արամ Գ. Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Նախ ասեմ, որ անհեթեթությունները մեկնաբանելն իմ սովորությունը չէ, բայց եթե պարոնը որոշել է հանդես գալ այդպիսի ելույթով, ստիպված եմ մեկնաբանել: Մենք ընտրություններից հետո երկուսով հանդիպել ենք և պայմանավորվել ենք, որ իր ճանապարհն ուրիշ է, մերը՝ ուրիշ, որ բաժանվում ենք որպես բարյացկամ վերաբերմունք ունեցող անձինք: Ինքն ընդհանրապես, ընտրություններից հետո կապը կուսակցության հետ լրիվ կտրած է եղել: Մենք չէինք հեռացնում նրան, որպեսզի ավելի հանդարտ ձևով դա տեղի ունենա:

Ես հանկարծակիի եկա այն պահից, երբ որ պարզվեց, որ երեք ամիս արդեն անցել է, և նա հանդես է գալիս ասուլիսով, հայտարարություններով: Առավել ևս, որ մենք հայտարարեցինք, որ իր հանդիպումները վարչապետի հետ մեր կուսակցության հետ որևէ կապ չունեն, որովհետև մենք նրան չենք լիազորել նման հանդիպումների մասնակցել: Հետո պարզվեց, որ ինքը չի ասել, որ ներկայացնում է ՀԴԿ-ն, այլ հավանաբար, կազմակերպիչները»,-ասաց Արամ Սարգսյանը:

Հարցին, թե արտախորհրդարանական ուժերի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը Տիգրան Արզաքանցյանը ՀԴԿ-ի անունից չէր հանդես գալի՞ս, նա պատասխանեց. «Մենք էլ ստիպված էինք լինում ամեն անգամ բարոյապես դա հերքել: Որից հետո արդեն նամակով դիմեցին կառավարության աշխատակազմին:

Մենք այդ ձևաչափով քննարկումներին դեմ ենք, որովհետև երբ մենք էինք իրեն  դիմում, որ գանք  ներկայացնենք այս կամ այն հարցը, նա բացարձակ մերժել է 3 տարի առաջ, հետո մերժեց նաև մեր հանդիպումը Արցախի հետ կապված՝ հետաձգելով: Եվ դրանից հետո, այս բոլոր խայտառակություններից հետո մենք գնանք իր հետ ի՞նչ խոսենք: Մենք ինչ էլ փորձում ենք ասել, պատ է այնտեղ, գնում է, հետ է գալիս: Մենք հիմա դիմել են ԱԺ երեք խմբակցություններին, որտեղ նշել ենք, որ ժամանակն է, որ Հայաստանի ԱԺ-ն լսումներ կազմակերպի, որի արդյունքում կարելի լինի ճանաչել ԼՂՀ ձևավորման օրինականությունը: Դրանով կհաստատվի, որ ԼՂՀ-ն դուրս է եկել  Ադրբեջանի կազմից օրինական ճանապարհով: Արդեն անցել է 20 օր, ոչ մի պատասխան չկա»,-ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Նա նկատեց, որ Տիգրան Արզաքանցյանն անհեթեթ միտք է արտահայտել, թե եթե իրենք ընտրություններում չաջակցեին մեզ, մեր կուսակցությունը լուծարվելու էր. «30 տարվա կուսակցությունը ոչ մի կերպ այդպիսի պատճառով չէր լուծարվելու: Երկրորդ, իրենք մեր կուսակցության անվան տակ այնպիսի մի  PR կազմակերպեցին իրենց, որը մեր կուսակցության իմիջի համար շատ մեծ վնաս էր: Ավելին չեմ ուզում մանրամասնել, տղամարդ եմ, չեմ ուզում էթիկայից դուրս գալ»,-ընդգծեց Սարգսյանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում