Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Իրանում մտածում են՝ Ադրբեջանն այդ ո՞վ եղավ, 100 տարվա պետություն է ընդամենը ու ձերբակալում է մեր վարորդներին․ նրանց համար սա արժանապատվության հարց է

Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է. «Իրանը Ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներում Ադրբեջանի կառավարության և ժողովրդի կողքին է եղել և նույն կերպ էլ շարունակում է։ Շատ ուրախ ենք, որ Ադրբեջանի մեծ հաղթանակի առաջին տարեդարձն է մոտենում… Իրանը կիսում է Ադրբեջանի ժողովրդի ուրախությունը, քանի որ 30 տարվա տանջանքներից հետո Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականության նկատմամբ օրինական իրավունքը>>։

Ըստ նրա՝  Իրանի արտաքին քաղաքականությունը մի քանի սկզբունքների վրա է հիմնված և մերժում է ցանկացած տեսակի օկուպացիա և անջատողականություն․«Հոգևոր առաջնորդը նախորդ տարի հստակ հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է հարգվի և պահպանվի, և Հայաստանի կողմից օկուպացված տարածքները պետք է Ադրբեջանին վերադարձվեն»:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ Աբբաս Մուսավին նախկինում Իրանի ԱԳ նախարարության խոսնակն էր ու ուներ հստակ ընդգծված ադրբեջանամետ, եթե ոչ պանթուրքիստական դիրքորոշում ունի․ «Պատերազմի ժամանակ էլ, դրանից հետո էլ նա ամեն առիթ օգտագործում էր ոչ տեղին հայտարարություններ անելու համար։ Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողքին են եղել, ապա այո՛ կողքին են եղել, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Նշել ենք, որ այդ  տարածքներն ըստ Իրանի պետք է վերադարձվեն Ադրբեջանին»։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ արցախյան առաջին պատերազմի ժամանակ, Իրանն իհարկե օգնել է ադրբեջանցիներին, բայց նույն չափով, եթե ոչ ավել՝ նաև մեզ․«Բոլոր դեպքերում այդ օգնությունը եղել է և դա ոչ ոք ժխտել չի կարող»:

Ինչ վերաբերում է Իրան-Ադրբեջան հարաբերությունների լարվածությանը,  իրանագետը նշեց․ «Փոխանակ ինքներս մեզ վրա հույս դնենք, հայտնի անեկդոտի նման՝ Աստված ասում է, էլի հայերը հույսը դրել են մեր վրա։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Իրանն Ադրբեջանի հետ իր հարցերն այսպես թե այնպես կլուծի։ Ես բազմիցս ասել եմ՝ իրենց  հարաբերությունները միշտ եղել են փոքր և մեծ ելևէջներով։ Պարզապես Իրանն ունի արժանապատվություն ու իրենց արժանապատվությանը հարիր չէ, որ Ադրբեջանը վերցնի ու ձերբակալի իրանցի վարորդներին։ Իրենք  այդպես են մտածում՝ Ադրբեջանն ո՞վ եղավ, 100 տարվա պետություն է, բայց ձերբակալում է մեր վարորդներին։ Ամբողջ հարցը սա է։ Ու շատ կարևոր է, որ Հայաստանն Իրանի համար ունենա առանձին ճանապարհ, այն ինչ երազում են պանթուրքիստները՝ չլինի։ Նորից ու նորից իրենք կրկնեցին, որ սահմանների խախտում չպետք է լինի, մենք պետք է հստակ քայլեր ձեռնարկենք»:

Էմմա Բեգիջանյանը նշում է, որ Իրան-Ադրբեջան հարաբերությունները կկարգավորվեն առաջիկայում․«Ադրբեջանը պարզապես ուզում է հաստատել, որ դրանք իր տարածքներն են, անունը Էյվազլի է։ Եթե Իրանը թեկուզ սիմվոլիկ վճարի, կնշանակի, որ ճանաչում է  դրանք որպես ադրբեջանի տարածք։ Նրանք շատ լավ ամեն ինչ կազմակերպել են, հստակ քարոզչություն են արել։ Իսկ մենք ի սկզբանե ու առ այսօր ոչինչ չենք արել»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում