Sunday, 12 05 2024
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին

Եթե օրինագածերից բացի, ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի դեմ, Բաքուն տեղի կտա ու հնարավոր է հայ գերիներին ազատ արձակի

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամների կողմից, պահանջում է նաև զեկույց Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ ապօրինի զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:

Բացի այդ, պահանջվում է հետաքննություն անցկացնել ՝ այն անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ, որոնք օգտագործվել են հայ խաղաղ բնակիչների թիրախավորման համար 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ:Նախագիծը ներկայացրել էին Ադամ Շիֆը, Թոնի Քարդենասը և Բրեդ Շերմանը․դրան աջակցել են մի շարք այլ կոնգրեսականներ։

Հավելենք, որ Ներկայացուցիչների պալատը երեկվանից մինչև այսօր ուշ երեկո քննարկումների արդյունքում հաստատել է հայանպաստ բոլոր ուղղումները՝ գերիների ազատ արձակումը պահանջող դրույթից մինչև Արցախին լրացուցիչ օժանդակության հնարավորությունների ուսումնասիրության պահանջ ուղղված ԱՄՆ գործադիր թևին։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ ընդունված օրինագծերը շատ կարևոր են, սակայն դրանք պետք է բանաձևի տեսք ստանան ու դրանք էլ իրենց մեջ ներառեն պատժամիջոցներ՝ եթե Ադրբեջանը շարունակի պահել հայ գերիներին․«Այս ուղղությամբ հայկական լոբբին, մեր արտգործնախարարությունը մեծ աշխատանք պետք է տանեն, որ բանաձևը լրամշակվի, ավելի հստակ մեսիջներ պարունակի, նաև ներառի պատժամիջոցային բաղադրիչ։ Հայտարարություն տարածելը մի բան է, իսկ բանաձև, որն իր մեջ պարունակում է պատժամիջոցներ՝ լրիվ այլ բան է։ Նման հայտարարություններ բազմիցս են հնչել, իսկ Ադրբեջանը դրան ուշադրություն չի դարձրել։ Իսկ եթե որոշ պատժամիջոցներ լինեն Ադրբեջանի դեմ՝ վստահ եմ, որ ադրբեջանական իշխանությունները տեղի կտան ու ազատ կարձակեն հայ գերիներին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Բայդենի շնորհավորանքը Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ այս կոնտեքստում շատ ուշագրավ է․<<Այնտեղ նշվում է, որ Միացյալ Նահանգների իշխանությունները ամեն ինչ կանեն հայ գերիներին ազատ արձակելու ուղղությամբ։ Այնպես որ Կոնգրեսի բանաձևերը կարող են նաև վարչակազմի համար ուղեցույց հանդիսանալ, որպեսզի գործնական քայլեր կիրառվեն։ Իհարկե բարդ իրավիճակ է։ Օրենսդիր մարմինը կարող է ընդունել բանաձևեր, իսկ իշխանությունը դրանք չկատարի։ Բայց եթե հաշվի առնենք, որ Բայդենը իր շնորհավորական ուղերձում խոստանում էր ջանքեր ներդնել, որ Ադրբեջանն ազատ արձակի հայ գերիներին, ապա այստեղ հույսեր են առաջանում, որ Միացյալ Նահանգները հայտարարություններից կանցնի գործնական քայլերի։ Այս ուղղությամբ էլ մենք աշխատելու տեղ ունենք ու պետք է փորձենք աշխատել ԱՄՆ իշխանությունների հետ>>։

Խոսելով թեմայի շուրջ Հայաստանում առկա տրամադրությունների մասին, Արմեն Վարդանյանն ասաց՝ մենք էմոցիոնալ ազգ ենք, եթե այդ բանաձևը բխում է Հայաստանի շահերից, բնականաբար մեծ ոգևորություն է առաջանում․«Բայց կարծում եմ՝ պետք է անընդհատ աշխատենք, որպեսզի սա ավելի լուրջ բանաձև դառնա և միայն հայտարարության տեքստ չլինի»,-եզրափակեց նա։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ ԱՄՆ-ն բավականին մեկուսացված է բոլոր այն գործընթացներից, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում․ «Տարբեր գնահատականներ հնչեցնելով ու դիրքորոշում ներկայացնելով, փորձում է ցույց տալ, որ ամեն դեպքում շահագրգռված է որևէ դեր խաղալ այստեղ։ Ինչպես մենք տեսնում ենք՝ դրան դիմադրում են և՛ Ադրբեջանը և՛ Թուրքիան և մասամբ նաև Ռուսաստանը։

Այս գործընթացները պետք է դիտարկել հենց այն համատեքստում, որն ԱՄՆ-ն կա՛մ իրականում չի ցանկանում կա՛մ չի ցանկանում , որ տպավորություն լինի, թե ինքը դուրս է գալիս այս տարածաշրջանում զարգացումների վրա ազդելու իր կարգավիճակից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։
Նավասարդյանի դիտարկմամբ՝ հիմնականում այս օրինագծերը արտահայտում են նաև ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը ․«Բայց պետք է նկատի ունենալ, որ կոնգրեսականները, որոնք կապ ունեն այս տարածաշրջանի հետ ու համապատասխան ակտիվություն են ցուցաբերում, դա անում են ավելի հետևողական ու ավելի հնչեղ օրինագծերի ընդունման միջոցով»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում