Սեպտեմբերի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղից Մասիս քաղաք տանող ճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Opel և Renault մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: