Thursday, 02 05 2024
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը
Պուտինը մեդալ է շնորհել «Կրոկուս»–ի ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներին

Եթե ուզում ենք, որ Արցախը մնա հայկական, պետք է պատրաստ լինենք այն հետ վերցնել

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱՄՆում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը

Պարոն Քոսյան, Սփյուռքի գլխավոր հանձնակատարը կոչ է անում Սփյուռքին՝ անկախ Հայաստանը ձեզ սպասում է այստեղ՝ իր ներկայի մեջ: Եկե՛ք հայրենիք, տեղում փոխեք ու կերտեք ձեր երազած Հայաստանը: Հայրենադարձվեք ու այդպես հզորացրեք մեր պետությունը: Ինչպե՞ս է արձագանքում հայրենադարձության կոչերին։

Գլխավոր հանձնակատարի կոչը ողջունելի է և անհրաժեշտ: Նա նաև իր օրինակով է այդ կոչը անում: Միևնույն ժամանակ քչերն են ի վիճակի նման քայլ անել, և անշուշտ փոքրաթիվ մարդիկ վերադառնում են՝ և այսպիսի կոչերի շնորհիվ, և իրենց իսկ նախաձեռնությամբ: Բայց կան նաև բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարություններ, որոնց պատճառով մեծ մասը չեն կարող և չեն ցանկանում վերադառնալ, հատկապես այս հետպատերազմյա շրջանում: Անձամբ ես նույնպես կանգնած եմ այդ խնդրի առաջ և շատ լավ եմ պատկերացնում դժվարությունները:

Այնուամենայնիվ, նման կոչերը պետք է հնչեն ավելի հաճախակի և զուգորդվեն կոնկրետ առաջարկներով, որքանով որ դա հնարավոր է: Օրինակ՝ կարիք ունենք այսպիսի մասնագիտությունների, վերադարձեք և կունենաք աշխատանք: Կամ մեկ այլ օրինակ՝ փոքր բիզնեսներին այսպիսի օժանդակություն և արտոնություններ ենք ապահովում՛ այսինչ այսինչ ոլորտներում կան լավ հնարավորություններ՝ վերադարձեք և ունեցեք ձեր բիզնեսը Հայաստանում: Կարծում եմ կոնկրետ ծրագրերով, կոնկրետ առաջարկներով նման կոչերը ավելի իրատեսական կլինեն և ավելի շատ սփյուռքահայեր կվերադառնան:

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Հատկապես Սյունիքում կատարվող իրադարձությունները։

Հայաստանը փորձում է հաղթահարել պատերազմի հետևանքները և դիմակայել հետպատերազմյա մարտահրավերներին: Իշխանությունը հայտարարել է խաղաղ զարգացման ժամանակաշրջան, սակայն մեր հարևանները թույլ չեն տալիս այն իրագործել, քանի որ ունեն չիրականացված պահանջներ՝ Մեղրիի միջանցք, խաղաղության պայմանագիր Արցախի լիակատար կորստով և այլն: Գորիս-Կապան ճանապարհը և գերիների առկայությունը պատրաստի լծակներ են Ադրբեջանի ձեռքում՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա: Առայժմ դա արդյունքներ չի տվել և Հայաստանը պնդում է, որ Արցախը պետք է ունենա կարգավիճակ և բացառում է որևէ միջանցք: Ամիսների ընթացքում կունենանք այլընտրանքային ճանապարհ և Ադրբեջանը կզրկվի այդ մի լծակից, սակայն գերիներին հենց այնպես չի վերադարձնելու:

Այս պահին Հայաստանին իրոք անհրաժեշտ է խաղաղություն ոտքի կանգնելու, զարգանալու և բանակը զարգացնելու համար: Իհարկե, այդ խաղաղությունը չպետք է լինի լրացուցիչ զիջումների պայմանով, որոնք Ադրբեջանը և Թուրքիան պահանջում են:

Եթե մենք ուզում ենք, որ Արցախը մնա հայկական, պետք է պատրաստ լինենք այն հետ վերցնել: Այս պահին աշխարհաքաղաքական պայմանները և ուժերի հարաբերակցությունը դա թույլ չեն տալիս, և ավելի նպատակահարմար է ունենալ խաղաղություն, զարգացնել տնտեսությունը և բանակը: Այն պահին, երբ աշխարհաքաղաքական դասավորվածությունները կլինեն մեր օգտին և մենք տնտեսապես և ռազմականորեն պատրաստ կլինենք, կլուծենք և Արցախի հարցը, և Սյունիքի: Դրա համար կարող է պահանջվել 10-20 տարի կամ ավելի, իսկ մինչ այդ մենք խաղաղություն ենք ուզում և պետք է գտնենք արժանապատիվ խաղաղության հասնելու տարբերակ:

Միացյալ Նահանգները և Ֆրանսիան բավականին ակտիվ են վերջին շրջանում, անընդհատ խոսում են Մինսկի խմբի հանձնառության մասին։ ԻՆչպես եք գնահատում նրանց ջանքերը։

Այդ ջանքերը համընկնում են մեր շահերին, սակայն Ադրբեջանը հրաժարվում է վերադառնալ ու բանակցել: Այստեղ կարևոր դեր ունի Ռուսաստանը՝ եթե այն նույնպես միանա ջանքերին, ապա միգուցե Ադրբեջանը չկարողանա շարունակել համառել: Մինչև պատերազմը Մինսկի խումբը առաջարկում էր Հայաստանին վերադարձնել տարածքները և հետո խոսել Արցախի կարգավիճակի մասին: Հիմա մենք տարածքները վերադարձրել ենք: Ինչպիսի՞ կարգավիճակ են պատկերացնում համանախագահները, մասնավորապես Ֆրանսիան և ԱՄՆ: Մեզ համար կարևոր է դա պարզել: Ինչ վերաբերվում է Ռուսաստանին, այս պահին այն չի ցանկանում Արցախի կարգավիճակով զբաղվել իր իսկ շահերից ելնելով: Ռուսաստանի նպատակը ոչ թե Արցախի հիմնախնդիրը լուծելն է, այլ այն օգտագործել որպես ազդեցության լծակ: Հնարավոր է, որ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նպատակով Ռուսաստանը նույնպես միանա ԱՄՆ և Ֆրանսիայի ջանքերին:

Հայթուրքական հարաբերությունների զարգացման ինչպիսի հեռանկար եք տեսնում այս փուլում։ Էրդողանը հայտարարում է, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանը ցանկություն է հայտնել հանդիպելու։

Դա բարդ խնդիր է: Մենք փաստացի պատերազմում էինք Թուրքիայի դեմ և կրել ենք մեծ կորուստներ: Բայց նաև դատապարտված են ունենալ այդ հարևանին: Թուրքիան ներկայացրել է իր պահանջները, որոնք բոլորը մեզ համար անընդունելի են: Սակայն մյուս կողմից էլ հարկավոր է ինչ որ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, որը կարող է փոքր ինչ թուլացնել թշնամությունը, կարող է և ոչ: Վարչապետը պատասխանատվություն է վերցրել այդպիսի հարաբերություններ հաստատել և նա հավանաբար կտանի այդ գիծը, բայց պետք չէ մեծ սպասելիքներ ունենալ: Նշանակալի է, որ Փաշինյանը անտեսեց ռուսական միջնորդության առաջարկը Թուրքիայի հետ հարաբերությունները բարելավելու և փոխարենը Վրաստանի միջոցով է դա փորձում անել: Հայաստանը չափազանց մեծ կախվածություն ունի Ռուսաստանից: Այս քայլը թերևս փորձ է գոնե այս մեկ դրվագում անկախ գործել Ռուսաստանից:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում