Ռուսաստանի՝ Լենինգրադի մարզի Կիրովսկի շրջանում ձերբակալվել են 30 և 22 տարեկան ՀՀ երկու քաղաքացիներ` սպանություն կատարելու մեղադրանքով. այս մասին հայտնում է 47News-ը:
Հուլիսի 25-ին ՀՀ քաղաքացիները ներխուժել են մի քաղաքացու բնակարան, ձեռքերով ու ոտքերով ծեծել 50-ամյա բնակչին, որից հետո նրան տարել են փողոց և շարունակել ծեծել։
Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ մահացել է գանգուղեղային փակ վնասվածքից։
Հարուցվել է քրեական գործ, ՀՀ երկու քաղաքացիներին առաջադրվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում:









































