Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Մասնագետը բժիշկների կողմից COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության կոչերի պակաս է տեսնում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ բժիշկների կոչի պակաս կա։

Այս մասին ասաց Վերարտադրողական բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ, գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Էդուարդ Համբարձումյանը և հավելեց, որ բժիշկական հանրությունն ավելի շատ պետք է կոչեր հնչեցնի քաղաքացիներին COVID-19-ի դեմ պատվաստվելու անհրաժեշտության առումով։

«Այսօր առաջադեմ եվրոպական երկրներում գրեթե 100 տոկոսով պատվաստանյութի գոնե 1 չափաբաժինը քաղաքացիները ստացել են։ Խոսել այն մասին, որ լուրջ չեն ու հետազոտված չեն պատվաստանյութերը, ուղղակի անիմաստ է։ Անգամ Հռոմի պապն է օրեր առաջ ասել, հորդորել, որ պետք է բոլորը պատվաստվեն։ Կոչ եմ անում նաև, որպեսզի մեր Գիտությունների ազգային ակադեմիան էլ խոսի այս թեմայով և նույնպես կոչ անի ժողովրդին պատվաստվել»,- նշեց Համբարձումյանը և հավելեց, որ ՀՀ-ն այժմ կանգնած է ազգային ողբերգության առաջ։

Խոսելով նաև այն բժիշկների մասին, ովքեր պատվաստման դեմ են արտահայտվում, Մասնագետը նշեց, որ նրանք պետք է լրջանան, զգաստանան և Հայկական բժիշկական ասոցիացիան նման բժիշկների վերաբերյալ իր դիրքորոշումը պետք է արտահայտի։

«Անհրաժեշտ է, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով ու որևէ կերպ այդ բժիշկների նկատմամբ մեր վերաբերմունքը ցույց տանք։ Այն բժիշկները, ովքեր Հիպոկրատի երդում են տալիս և պարտավոր են օգնություն ցույց տալ անձին, սակայն անգամ վնասում են քաղաքացու առողջությանը, ապա նրանց պետք է պատասխանատվության ենթարկել։ Այսինքն, այն բժիշկները, ովքեր, օրինակ` հղիներին հորդորում են չպատվաստվել, ինչից հետո վերջիններս վարակվում են կորոնավիրուսով և մահանում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշեց Համբարձումյանը։

Նա շեշտեց, որ բոլոր այն աշխատանքները, որոնք կատարվել են պատվաստված հղի կանանց շրջանում՝ փաստում են, որ ոչ մի վնաս չկա։

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսով հիվանդացած ժամանակ հղիների մահացությունը մի քանի անգամ ավելի բարձրանում է։ Սրանք այնպիսի ահազանգեր են, որոնց կողքով անտարբեր անցնել ուղղակի անհնար է։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հղիներին չի պարտադրել պատվաստվել, մասնագետը շեշտեց, որ խոսք չի եղել դրա հակացուցված լինելու մասին։

«Առհասարակ կա մի վիճակագրություն, որ ամեն 7-րդ հղին վիժում է, ծնվում են արատավոր երեխաներ, անկախ նրանից՝ պատվաստված են, թե ոչ կամ վարակվել են կորոնավիրուսով, թե ոչ։ Նախարարը հղիներին չի պարտադրել պատվաստվել, քանի որ նման դեպքերի առաջ կանգնելիս, նրանք կարող են բարդել ամեն ինչ պատվաստման վրա և շատանան շահարկումները»,- ասաց մասնագետը։

Նա ընդգծեց, որ Վերարտադրողական բժշկության միջազգային ասոցիացիան որոշում է կայացրել, որ պատվաստումը հղիների դեպքում պարտադիր է։

«Մինչև բեղմնավորումը 1 ամիս առաջ արդեն պետք է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը նույնպես։ Սա թեորետիկ զգուշության հարց է, այլ ոչ թե խնդիր կա»,- ասաց Համբարձումյանը և հավելեց, որ վերարտադրողական ֆունկցիայի վրա պատվաստումը չի ազդում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում