Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, Լիբիայի Ջամահիրիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի և ապստամբների միջև բանակցություններ են ընթանում՝ Թունիսի հյուրանոցներից մեկում:
Ոչ քադդաֆիստները և ոչ էլ ապստամբներն այս մասին ոչինչ չեն հայտարարել:
Ըստ նույն աղբյուրի՝ Թունիսի և Լիբիայի սահմանի մոտ գտնվող թունիսական Ջերբա կղզում անցկացվում են բանակցություններ:
Reuters-ի թղթակիցը փորձել է մտնել հյուրանոց, սակայն անվտանգության աշխատակիցներն ասել են, որ հյուրանոցն ամբողջ երեկոյի ընթացքում փակ է լինելու այցելուների համար:
Հիշեցնենք, որ նախօրեին ապստամբները մտել էին Զավիա քաղաքը, ինչն ապստամբների համար Տրիպոլին գրավելու ճանապարհ է բացում:
Այս կապակցությամբ փորձագետները գտնում են, որ Քադդաֆին հնարավոր է գնա բանակցությունների, քանի որ նրա դիրքերն օրեցօր թուլանում են:










































