Friday, 24 07 2026
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
19:10
Ռոդրին մեջքի վիրահատության կենթարկվի
18:40
Գոռ Խաչատրյանը՝ աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը

Ինչ տեղի ունեցավ Թել Ավիվիում․ «Ալաշկերտի» անհավանական վիճակագրությունը

Երևանի «Ալաշկերտը» խոշոր հաշվով պարտությամբ մեկնարկեց Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության խմբային փուլում։ Մեր թիմը երեկ Թել Ավիվում 4։1 հաշվով զիջեց «Մաքաբիին»։ Վերջինս ունենալով տոտալ առավելություն խաղային բոլոր առումներով գերազանցեց Հայաստանի չեմպիոնին։ Եթե «Ալաշկերտի» երեկվա ելույթը համեմատենք եվրագավաթներում անցկացրած նախորդ հանդիպումների հետ, ապա պետք է արձանագրենք, որ հայկական ակումբը Թել Ավիվում ցուցադրեց միանգամայն թույլ ֆուտբոլ։ Հատկապես պաշտպանական օղակը ուղղակի ձախողվեց։ Մոտ մեկ ամիս առաջ Եվրոպա լիգայի փլեյ-օֆում «Ալաշկերտը» 10 ֆուտբոլիստներով ճնշում էր «Մաքաբիից» մի քանի անգամ ավելի ուժեղ «Ռեյնջերսին» և մոտ էր հաղթանակին։

Հիմա ունենք բոլորովին այլ պատկեր։ «Ալաշկերտում» տեղի է ունեցել խաղային անկում։ «Նայելով «Ալաշակերտի» վերջին արդյունքներին, չեմ ուզում կարծել, որ եվրագավաթներում գրանցած բացառիկ արդյունքը չար կատակ է խաղացել ակումբի հետ: Բոլոր առումներով գահավիժում է նկատվում: Հայաստանի առաջնությունում էլ կրծես թե անհույս վիճակ է: Հուսամ մեր երկրի չեմպիոնը արագորեն կսթափվի, այլապես հետևանքները կարող են խորտակիչ լինել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ ունի եվրագավաթների խաղարկության խմբային փուլում և երեկվա հանդիպումը առանձնակի նշանակություն ուներ մեզ համար։ Գրանցված արդյունքը սակայն փչացրեց ֆուտբոլային տոնը և մտորելու տեղիք տվեց։ Ասել, որ «Ալաշկերտը» հասնելով հնարավորությունների գագաթնակին սպառել է իրեն, միանգամայն ճիշտ չի լինի։ Մինչև երկրորդ գոլը ընդունելը երեկ մեր թիմը վատ չէր խաղում, նույնիսկ տարածքային առավելություն ուներ։ Սխալ կլինի նաև անհաջողությունը կապել առանձին ֆուտբոլիստների կամ պաշտպանության վատ խաղի հետ։ «Ալաշկերտի» խաղում երեկ չնկատվեց թիմային պայքար։ Մեր թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը «Ռեյնջերսի» հետ հանդիպումից հետո ասել էր, որ դժվար է լինելու ներկայիս կազմով պայքարել Հայաստանի առաջնությունում և եվրագավաթներում և որ կադրային համալրումն այլընտրանք չունի։ Փաստն այն է, որ «Ալաշկերտը» անհաջող է մեկնարկել թե Հայաստանի առաջնությունում թե Եվրագավաթներում։ VBET Պրեմիեր լիգայում «Ալաշկերտը» 4 խաղում վաստակել է ընդամենը մեկ միավոր և արդեն 17 միավորով զիջում է առաջատար «Արարատ-Արմենիային»։

Արդեն իսկ կարելի է ասել, որ «Ալաշկերտը» գործնականում կորցրել է չեմպիոնի կոչումը պահպանելու հնարավորությունը։ Անհավանական վիճակագրություն «Ալաշկերտի» վերաբեյալ։ Վերջին 13 մրցավեճերում Հայաստանի չեմպիոնը ոչ մի հաղթանակ չի տարել հանդիպման 90 րոպեների ընթացքում։ Եվրագավաթներում մեր թիմը Ուելսի և Ղազախստանի չեմպիոններին հաղթել է լրացուցիչ ժամանակում։ Վերջին անգամ «Ալաշկերտը» հանդիպման հիմնական ժամանակում հաղթել է այս տարվա մայիսի 28-ին Հայաստանի առաջնության շրջանակներում 1։0 հաշվով առավելության հասնելով «Արարատ-Արմենիայի» նկատմամբ։ Սա վկայում է, որ «Ալաշկերտում» ի սկզբանե եղել է լուրջ խնդիր առջևի գծում։ Ալեքսանդր Գրիգորյանին որոշակորեն հաջողվել էր շտկել այն, բայց․․․։ «Մաքաբիի» հետ հանդիպումից առաջ «Ալաշկերտը» 5-6 համալրում ունեցավ։ Երեկ համոզվեցինք սակայն, որ այդ համալրումներն ուշացած էին։ Ուշացած էին, բայց դեռ ամեն ինչ կորած չէ։ Կոնֆերենցիաների լիգայում Հայաստանի չեմպիոնը դեռ 5 հանդիպում պետք է անցկացնի։

«Ալաշկերտն» ունի ժամանակ և հնարավորություն ուշքի գալու և արժանի խաղով շարունակելու պայքարը։ Անհրաժեշտ է թերևս ճիշտ հետևություններ անել և հրատապ կերպով ուղղել սխալները։ Պարտություն պարտություն և այն արդեն անցյալում է։ Հաջորդ հանդիպումը Կոնֆերենցիաների լիգայում «Ալաշկերտն» անց է կացնելու սեպտեմբերի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալվելով Ֆինլանդիայի չեմպիոն «Հիկ»-ին։ Մինչ այդ Ալեքսանդր Գրիգորյանի թիմը երկու հանդիպում կանցկացնի Հայաստանի առաջնությունում մրցելով «Նորավանքի» և ԲԿՄԱ-ի հետ։

Համեմատաբար ավելի թույլ թիմերի հետ այս հանդիպումները հնարավորություն են բացերը լրացնելու և իրավիճակը շտկելու ուղղությամբ համապատասպան քայլեր ձեռնարկելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում