Monday, 08 06 2026
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը

Աբխազները շատ ոլորտներում պետք է օրինակ վերցնեն Ղարաբաղից. Աբխազիայի նախագահական թեկնածու

Ռուսական Regnum գործակալության փոխանցմամբ՝ Աբխազիայի նախագահական թեկնածու Ռաուլ Խաջիմբան Սուխումի Нужная թերթին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ աբխազները պետք է օրինակ վերցնեն Ղարաբաղից.

«Շատ ոլորտներում Լեռնային Ղարաբաղը և նրա քաղաքացիները մեզ համար փայլուն օրինակ են ծառայում։ Մի քանի տարի առաջ ես եղել եմ Ղարաբաղում։ Այն, ինչ ես տեսա այնտեղ, հաճելիորեն զարմացրեց ինձ։ Աբխազիան կարող է կյանքի տարբեր ոլորտներում ընդօրինակել ղարաբաղցիների փորձը։

Սակայն ինձ թվում է, թե ամենագլխավորն այն է, որ ղարաբաղցիներին հաջողվել է ավարտին հասցնել բանակաշինության գործընթացը։ Նրանց մոտ դա բավական լավ է ստացվում, քան մեզ մոտ։ Բանակաշինության ոլորտում Լեռնային Ղարաբաղի հաջողությունը պայմանավորված է նրանով, որ նրա բնակիչներն ամուր ցանկություն ունեն՝ կառուցելու իրենց անկախ պետությունը։

Ղարաբաղցիներին հաջողվել է համեմատաբար կարճ ժամանակահատվածում վերացնել պատերազմի հետքերը։ Ռազմական գործողությունների արդյունքում լիովին ավերված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտն ամբողջությամբ վերականգնված է։ Մյուս հանգամանքը, որ իմ դուրը եկավ, դա պատերազմի վետերանների նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքն է։ Նրանց հանդեպ անսահման հարգանք են տածում։ Մեզ անհրաժեշտ է օրինակ վերցնել ղարաբաղցիներից»։

Խաջիմբան անդրադարձել է նաև օգոստոսի 26-ին նշանակված Աբխազիայի նախագահական ընտրություններում տեղի հայ համայնքի դերակատարությանը. «Նախորդ ընտրություններում Աբխազիայի հայ համայնքը գործնականում միաձայն աջակցել է գործող իշխանություններին, սակայն արդյունքում դա ոչ մի կերպ չանդրադարձավ իշխանական մարմիններում հայ ներկայացուցիչների թվաքանակի վրա։ Փաստացիորեն մարդկանց խաբեցին։ Չպետք է կրկնել այդ սխալը»։

Հիշեցնենք, որ հունիսի կեսերին Կովկասի հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեն հայտարարեց, որ Ռաուլ Խաջիմբան համարվում է Վրաստանի նախկին նախագահներից Էդուարդ Շևարդնաձեի կադրը՝ ընդգծելով, որ Խաջիմբան ժամանակին հանդիսացել է անվտանգության ծառայության աշխատակից և միաժամանակ Վրաստանի ՆԳՆ-ի շտաբի պետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում