Friday, 26 04 2024
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց

Բաքվի ասածը հետևյալն է՝ եթե Ռուսաստանն ուզում է  մնալ Արցախում, ապա պետք է ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա

Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր, BBC-ի ադրբեջանական ծառայությանն ասել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

«Ողջ Ղարաբաղը Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, միջազգային հանրությունը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը», – ասել է նա, հավելելով` ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանի մաս կազմող Ղարաբաղի շրջանի որոշակի հատվածներում` նոյեմբերի 10-ի հայտարարությանը համապատասխան:Ալիևի խորհրդականը նշել է, որ եռակողմ այդ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով`իրավական շրջանակները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են», – ասել է նա:

Տպավորություն է, թե Ալիևի գլխավոր մտահոգությունն այն է, որ ռուսները կարող են Արցախում ռազմական ներկայության հարցը լեգիտիմացնել ԱՄՆ ու Ֆրանսիայի հետ պայմանավորվածությամբ: Ադրբեջանի՝ ռուս խաղաղապահների մանդատի չստորագրելն ունի իրավական կշիռ, բայց այդ իրավական կշռի ՕԳԳ-ն կախված է դե ֆակտո քաղաքական կշռով: Իսկ դե ֆակտո քաղաքական կշիռ այն կարող է ունենալ, եթե ԱՄՆ-ը ու Ֆրանսիան մերժում են ռուսների ներկայության լեգիտիմությունը:

Քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանի  խոսքերով՝ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ռուս խաղաղապահների տեղակայումը ժամանակավոր է․ «Բայց միևնույն ժամանակ ենթադրաբար պետք է լիներ նոր մանդատ՝ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև, ինչը չկա և որը բացառապես բխում է  թյուրքական շահերից։ Ես այստեղ ներառում եմ ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև Թուրքիային, որովհետև մենք  գիտենք, որ Թուրիքան էլ է մոնիթորինգի խմբի շրջանակներում ներգրավված եթե ոչ  խաղաղարար գործունեության, ապա  գոնե մոնիթորինգի մեջ։ Հիշեցնեմ Վլադիմիր Պուտինի հայտնի հայտարարությունը, որով նա նշում էր, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է։ Դրանք հանգամանքներ են, որոնք ձեռնտու են Ադրբեջանին։ Եվ ինքը հնարավորինս երկարաձգելու է չստորագրելու հանգամանքը,  ինչը ազդեցության լծակ է, որից Ալիևը չի ուզում հրաժարվել և որը ձեռնտու է թուրք-ադրբեջանական տանդեմին։Տեղի ունեցավ հետևյալը՝ փաստացի դաշնակիցներ Թուրքիան ու Ադրբեջանը շատ համահունչ կերպով իրենց շահն առաջ են մղում, իսկ Ռուսաստանն այդ ժամանակ իր դաշնակցի ստրատեգիական շահերը չպաշտպանեց ու այսօր ստանում է  այն արդյունքը, ինչին որ արժանի է»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Օրդուխանյանի՝ ադրբեջանցիները թուրքերի հետ այս ընթացքում բազմաթիվ զորավարժություններ են արել, իսկ Ռուսաստանը Հայաստանի հետ այս ընթացքում նույնիսկ մեկ զորավարժություն չի արել․«Ըստ էության, այո՛, եթե իրավական տեսանկյունից ստորագրված չէ, ապա այդ հանգամանքը Ադրբեջանն օգտագործելու է թեկուզ անուղղակիորեն որոշակի զիջումներ պարտադրելու համար։ Այսինքն՝ եթե Ռուսաստանը կուզի  մնալ Արցախում, ապա պետք է ճնշումներ բանեցնի Հայաստանի վրա և լրացուցիչ արտոնություններ ստանա այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում, որն առաջարկում է  Էրդողանը և որը համաձայնեցվել է ռուսական ու ադրբեջանական շրջանակների հետ»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ Ռուսաստանի հնարավոր արձագանքն  այս ամենին իր ուժը գործադրելն է․ «Այստեղ նկատի չունեմ ռազմական բախումները։ Հասկանալի է, որ Ադրբեջանը ռազմական բախման չի կարող գնալ և չի գնա Ռուսաստանի հետ։ Բայց քանի որ միջազգային իրավունքի շրջանակներում ավելի նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Ադրբեջանի համար, ապա իրենք այդ ուղղությամբ կաշխատեն։ Ռուսաստանին մնում է մեկ բան՝ Արցախի բնակչությանը ռուսական անձնագրերի տրամադրումը, որպեսզի հետո ունենա պատրվակ այդ հատվածից դուրս չգալու համար։ Այդպես նա կարող է ասել, որ պաշտպանում է իր քաղաքացիների անվտանգությունը։ Երբ ասում ենք, որ Ռուսաստանին մշտապես անհրաժեշտ է կոնֆլիկտի որոշակի առկայություն, դրա համար ենք  ասում։ Իրենք հակված չեն կոնֆլիկտը վերջնականապես լուծել, որովհետև այդ դեպքում իրենք  այլևս անելիք չեն ունենալու այս տարածաշրջանում»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ նույնը վերաբերում է նաև հայ-թուրքական «հաշտեցմանը», որը խրախուսում է Ռուսաստանը․ «Բայց ես կրկնեմ, որ դա քաղաքական իմաստով բլեֆ է, որովհետև եթե Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունները կարգավորվում են, սահմանները բացվում են, այդ դեպքում ռուսական ռազմաբազան Հայաստանին ումի՞ց է պաշտպանելու։Վերջին հարյուր տարիները ցույց են տալիս, որ Ռուսաստանին անհրաժեշտ է  վերահսկելիության սահմաններում որոշակի կարգավիճակ, որը նրան թույլ կտա ներկա գտնվել այդ տարածաշրջանում ու օգտագործել իր ազդեցության լծակները»։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում