Friday, 26 04 2024
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ

Ուկրաինայի նախագահի զգայուն հայտարարությունը. Հայաստանը պետք է լինի ուշադիր

Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ կա Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լայնածավալ բախման հավանականություն: Զելենսկին նշել է, որ դա բխում է Կրեմլի ագրեսիվ քաղաքականությունից և հավակնություններից: Հատկանշական է, որ այդօրինակ կերպով խնդիրը Ուկրաինայի նախագահը դիտարկում է ԱՄՆ կատարած այցից և ԱՄՆ նախագահ Բայդենի հետ հանդիպումից հետո: Ըստ այդմ հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպիսով նա փորձում է այսպես ասած մղել Ռուսաստանին «հերքելու» այդ լայն կոնֆլիկտի հավանականությունը և այդպիսով որոշակիորեն մտնելու այդ «հերքման» պատասխանատվության տակ, թե՞ Զելենսկին ԱՄՆ-ից ստացել է իսկապես մտահոգիչ տեղեկություններ, կապված ռուսական ագրեսիվ ծրագրերի հետ: Սա իհարկե շատ բարդ է ասել, սակայն Ուկրաինայի նախագահի ձևակերպումը իսկապես արժանի է ուշադրության: Չի բացառվում իհարկե, որ Զելենսկին ներկայումս ունի այլ խնդիր:

Աֆղանական կոնֆլիկտը կլանել է աշխարհաքաղաքականությունը, ինչը կարող է որոշակիորեն ուշադրությունից դուրս թողնել ուկրաինական խնդիրը: Իսկ դա կարող է առաջացնել որոշակի անկանխատեսելիություն, այդ թվում հենց Ռուսաստանի վարքի իմաստով: Ընդ որում, այդ վարքը կարող է արտահայտվել ոչ միայն արտաքին սպառնալիքի տեսքով, այլ նաև ներքին հիբրիդային, խնդիրներ առաջ բերելով Զելենսկու համար ուկրաինական քաղաքականության ներսում: Ինչով է ուշադրության արժանի այդ ամենը Հայաստանի դիտանկյունից:

Բանն այն է, որ ուկրաինական խնդրից մինչև միջինասիական ռեգիոն՝ ամբողջական աշխարհաքաղաքական շղթա է Ռուսաստանի շուրջ, որի մի օղակ է Կովկասը և այդ օղակում է Հայաստանը: Անհնարին է որևէ տատանում կամ ցնցում շղթայի որևէ հատվածում, որը իր հետ չբերի շղթայի մյուս օղակներում շարժի: Ինչպիսին կլինի այդ շարժը, բարդ է ասել, սակայն պետք է լինել դրան պատրաստ: Ըստ այդմ, եթե Կիևից հնչում է բավականին զգայուն արտահայտություն, ապա այն առնվազն հարկ է դիտարկել ամենայն հանգամանալիությամբ: Հատկապես, երբ, կրկնեմ՝ խոսքը ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից հետո հնչող արտահայտության մասին է: Միևնույն ժամանակ, թերևս ուշադրության է արժանի և հանգամանքը, որ Ուկրաինայի նախագահը ՌԴ հետ լայնածավալ բախման հավանականության մասին խոսում է այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ, որ հոկտեմբերին հնարավոր է Բայդեն-Պուտին երկրորդ հանդիպումը: Այդ տեղեկությունը թերևս պետք է լինի նաև Հայաստանի ուշադրության կենտրոնում, այն նկատառումով, թե հնարավո՞ր է արդյոք որևէ կերպ նպաստել այդ հանդիպման օրակարգում հայկական հետաքրքրությունների ներկայացվածությանը, եթե իհարկե հանդիպումը հաստատվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում