Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Պետության վերադարձը

Մի քանի տարի առաջ ներկա վարչապետը հրապարակեց մի հոդված, որը ուներ բնութագրական անվանում՝ «Պետության վախճանը»: Գաղափար, որ սկսեց տարածում ստանալ ռեյգան-թետչերիզմից հետո: Այն շատ պարզ է. ամեն ինչ սեփականաշնորհել և վերացնել ամեն մի պետական միջամտություն տնտեսական կամ այլ բնագավառներում: Որքան քիչ պետություն, այնքան լավ: Այս էր արևմտյան դեղատոմսը հետխորհրդային պետությունների համար, որը ոգևորությամբ ընդունեցին մեր բարեփոխիչները: Իսկ ոգևորությունը նրանից էր, որ հաղթել էին ամենակարող կուսակցությանը՝ ԽՄԿԿ-ին:

Այստեղ լավ կլիներ, որ նրանք հիշեին ընկեր Ստալինի խոսքերը` ասված իր «Գլխապտույտ հաջողություններից» հոդվածում. «Հաջողությունները ունեն իրենց ստվերային կողմը, հատկապես երբ հեշտ են տրվում, «հանկարծակի»: Այդպիսի հաջողությունները ներարկում են մեծամտության և ինքնահավանության ոգի՝ «մենք ամեն ինչ կարող ենք», «մեր առաջ պատնեշներ չկան»: Դրանք` այդ հաջողությունները, հարբեցնում են մարդկանց, նրանց գլուխը պտտվում է հաջողություններից, կորսվում է չափի զգացողությունը, իրականությունը հասկանալու կարողությունը»: Այսօր այս հանդիմանությունը պետք է ուղղվի «Հանրապետական» կուսակցությանը, օլիգարխիկ վերնախավին, առավել ևս` որ պարտվողը պետությունն է:

Արդեն անառարկելի ճշմարտություն է համարվում այն փաստը, որ Հայաստանը վերադարձել է ասիական ֆեոդալիզմի այն ձևերին, որոնք արմատավորվեցին թուրքական տարբեր, բայց հատկապես մոնղոլական և լենկթեմուրյան արշավանքներից հետո: Մեր հայտնի քաղաքագետներից մեկը՝ Մանվել Սարգսյանը ընդդիմությանը կոչ է անում կենտրոնանալ «վերականգնել սահմանադրական կարգը» լոզունգի վրա: Դա կարելի է մեկնաբանել որպես պետության լիազորությունների վերականգնում:

Առաջին հերթին դա վերաբերում է ընտրություններին՝ ժողովրդավարության գլխավոր ցուցանիշին ըստ արևմտյան լիբերալ չափանիշների: Ընտրությունները հսկող հիմնական մարմինը, ինչպես բոլորս գիտենք, թաղային և համայնքային «ավտարիտետներն» են, որոնք բաժանում են ընտրակաշառքներ, ահաբեկում են ընտրողներին, ֆիզիկական հաշվեհարդար տեսնում լրագրողների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ: Նրանք իշխանությունների առաջին գծի մարտիկներն են, նրանց հիմնական ապավենը: Զուգահեռներ անցկացնելով լատինաամերիկյան «մահվան էսկադրոնների» հետ` նրանց պետք է անվանել «ծեծի և ստորացման էսկադրոններ»: Զուգահեռը ակնառու է դառնում, եթե հիշենք, որ «օլիգարխ» և «օլիգոպոլ» եզրերը արևմտյան էքսպերտների և տեղական լրագրողների կողմից Հայաստան ներմուծվել է լատինաամերիկյան իրականությունից:

Արժե պատմել այդ առիթով Պարագվայի մասին: 1947թ.-ից այդ երկրում իշխում էր «Կոլորադո» կուսակցությունը, որի բազմամյա առաջնորդն էր ոմն Սթրեսներ: Երկրում համարյա միշտ արտակարգ դրություն էր, քանզի նախագահը բացատրել էր, որ գնում է «սառը պատերազմ» ընդդեմ կոմունիզմի: Սթրեսները «դեմոկրատ» էր, ընտրության օրերին հայտարարում էր արտակարգ դրության դադարեցում և երկրում տեղի էին ունենում «բազմակուսակցական» ու «դեմոկրատական» ընտրություններ: Զուգահեռն ակնհայտ է: Մեր իշխանությունները ևս հասարակությունը պահում են արտակարգ իրադրության վիճակում:

Պարագվայում միայն 2008թ.-ի գարնանը անցկացված ընտրություններում վերջապես հաղթանակ տարավ այլընտրանքային՝ ձախ ուժերի թեկնածուն Ֆերնանդո Լուգոն: Հիմա հաշվեք, թե քանի՞ տարի է պահանջվում հայկական «Կոլորադոյին» հաղթելու համար. մի՞թե մի քանի տասնյակ: Դա կախված է մեզանից, դիմադրելու մեր կարողությունից, այդ թվում՝ մտավոր դիմադրության կարողությունից: Իշխանության լոզունգներին հարկավոր է հակադրել իրական և գործող գաղափարներ:

Վարչապետը խոսում է «պետության վախճանի» մասին: Հետևաբար իրական ընդդիմություն կլինի այն ուժը, որը կխոսի «պետության վերադարձի» մասին: 90-ականներին շատ էին խոսում «պետական շինարարության», «պետության կայացման» մասին: Վերջին տասնամյակում դրա մասին քիչ են խոսում: Պատճառը հասկանալի է: Իշխող վերնախավին, որը նաև տնտեսական վերնախավն է, հասկանալի դարձավ, որ պետությունը կարող է լինել խանգարող հանգամանք նրանց քաղաքական և տնտեսական գործունեության համար: Պետության բացակայությունը նաև նրանց օգնում է «հաղթելու» ընտրություններում: Այդ են վկայում նաև փորձագետները:

Դեռևս 1995թ.-ին Խուան Լինցը և Ալֆրեդ Ստեպանը գրել էին. «Այսօր շատ երկրներում, առաջին հերթին հետխորհրդային տարածքում, չկա համարժեք գործող պետականություն: …Ժամանակակից քաղաքականությունում, եթե չկա պետականություն, անհնար է անցկացնել ազատ և հեղինակություն վայելող ընտրություններ, հաղթողները չեն կարող օգտագործել ուժի օրինական կիրառման մենաշնորհը, իսկ քաղաքացիները չեն կարող օգտվել օրենքի պաշտպանությունից: …Չկա պետություն, չկա ժողովրդավարություն»: Այս խոսքերը լույս են սփռում վարչապետի հոդվածի իրական իմաստի վրա:

Մեզ մոտ համարում են, որ եթե անցկացվեն իսկապես ազատ ընտրություններ, ապա մենք կունենանք նորմալ պետություն: Քաղաքագետները հակառակն են պնդում. ազատ ընտրություններ անցկացնելու հիմնական պայմանը նորմալ պետություն ունենալն է: Ազատ ընտրություններ անցկացնելու հիմնական խոչընդոտը «Հանրապետական» կուսակցությունն է: Եթե հետևենք Խուան Լինցի և Ալֆրեդ Ստեպանի տրամաբանությանը, ապա այդ կուսակցությունը պետք է կողմ լինի «պետության վախճանին» և դեմ լինի «պետության վերադարձին»: Բերենք մի քանի օրինակներ:

Երբ կառավարությունը հանդես եկավ պետության հսկող դերը ավելացնելու առաջարկով, այդ կուսակցությունը դեմ դուրս եկավ: Մերժվեցին նաև այլ կուսակցությունների առաջարկները, որոնք նպաստավոր կլինեին «պետության վերադարձի» համար: Դրա փոխարեն «ջերմությամբ» ընդունվեց, ճգնաժամի պատրվակով, ստուգումների սահմանափակման առաջարկը: Պետությունը իր ուժը ուղղեց մանր առևտրականների, տաքսիստների, անցորդների, ցուցարարների և հասարակ խավերը ներկայացնող այլ խմբերի վրա: Սա արդեն պետական վարք չէ, այլ իշխանության ցուցադրություն:

Լրագրողները, շարքային քաղաքացիները համարյա միշտ օգտագործում են «իշխանություններ» եզրը: Ուշադրություն դարձրեք բառի հոգնակի օգտագործման վրա: Մեր երկրի քաղաքացիները համարում են, որ չկա ուժի կիրառման միասնական կենտրոն, այլ կան բազմաթիվ կենտրոններ: Հայերենը վկայում է, որ ուժի կիրառման մենաշնորհը իշխանությունները վերացրել են, վերաբաշխել իրենց «վասալների» միջև: Այդ իրավունքը ունեն ոստիկանապետերը, մարզպետները, օլիգարխները, թաղային «ավտարիտետները» և այլն: Ֆեոդալիզմի ժամանակ սենյորը իր իշխանական լիազորությունների մի մասը փոխանցում է իր վասալներին, վասալները իրենց վասալներին և այլն:

Նման դեպքում և միայն այս դեպքում հարկ է խոսել ոչ թե «իշխանության», այլ՝ «իշխանությունների» մասին: Քաղաքագետները այս դեպքում խոսում են ներքին սահմանափակ ինքնիշխանության՝ «սուվերենության» մասին, և այս առումով Հայաստանը չի համապատասխանում ժամանակակից պետության չափանիշներին: Օրինակ` փաստորեն ոչ թե կառավարությունն է որոշում երկրի քաղաքականությունը, այլ տնտեսական կլանները, այն անկարող է մարդկանց հայտնի խմբերին պարտադրել կատարել օրենքները, ընդհակառակը՝ այդ խմբերն են վերահսկում դատական համակարգը, ոստիկանությունը և այլն:

Համեմատենք հայաստանյան համակարգը Ֆրանկոյի ժամանակների Իսպանիայի կամ պինոչետյան Չիլիի հետ և կնկատենք լուրջ տարբերություններ: Ֆրանկոյի կամ Պինոչետի ռեժիմը բռնատիրական էր, բայց պետությունը ուներ լիարժեք ներքին ինքնիշխանություն, այսինքն՝ բուրժուական բռնատիրություն էր: Մեզ մոտ պետության բացակայության պատճառով նույնիսկ «նորմալ»՝ բուրժուական բռնատիրությունն է անհնարին: Հավանաբար Հայաստանի դեպքում հարկավոր է խոսել «ֆեոդալական բռնատիրության» մասին, ինչպես Իրանի մասին մինչև վերջին ընտրությունները խոսում էին «ֆեոդալական ժողովրդավարության» մասին: Վերջին ընտրությունները, ավելի շուտ՝ դրանց տապալումը, ցույց տվեցին, որ Իրանը ևս սահում է դեպի «ֆեոդալական բռնատիրություն»:

Գարեգին Նժդեհը երազում էր այնպիսի վերնախավի մասին, որը կլինի ինքնուրույն և անկախ մասնավոր շահերից, որի շնորհիվ ազատ կլինի քաղաքական որոշումներ ընդունելիս: «Հանրապետական» կուսակցությունը ճիշտ հակառակ սկզբունքով է գործում: Քաղաքական, այսինքն` ընդհանուր շահը ստորադասված է մասնավոր, այսինքն՝ տնտեսական շահին: Այն ձեռնարկատիրական, այլ ոչ թե՝ քաղաքական կուսակցություն է:

Այս իրավիճակը նաև պատմական հիմքեր ունի: Դարեր շարունակ հայերը ապրել են առանց պետականության, անձնական-էթնիկական ցանցերի շնորհիվ: Նույնիսկ Խորհրդային Միությունը չկարողացավ արմատախիլ անել այդ մտածողությունը: Հայ մարդը «հարցեր լուծելու» համար ամենուր գնում էր զույգ կոնյակը ձեռքին, քանզի համոզված էր, որ միայն օրենքի ուժով խնդիրը չի լուծվի: Նա պարզապես չէր նկատում իր շուրջը առկա պետականությունը: Պետականությունը նրա համար «վախճանվել» էր դեռ 428թ.-ին: Մտածողություն, որը արժանի է չարչիին, բայց ոչ խորհրդարանի կամ կառավարության անդամին:

Քաղաքագետ Օտորինո Կապելին գրում է. «Այն վարչակարգերը, որտեղ պետականության մակարդակը ցածր է նվազագույնից, դուրս են մնում «ժամանակակից քաղաքականության» ոլորտից: Այդ պատճառով չեն կարող համարվել ոչ ժողովրդավարական և ոչ էլ բռնապետական: Չկա պետություն՝ չկա ժողովրդավարություն, բայց չկա նաև բռնապետություն»: Վերջին միջազգային քաղաքական զարգացումները Հայաստանի շուրջ ցույց տվեցին, որ Հայաստանը դուրս է մնացել «ժամանակակից քաղաքականության» ոլորտից:

Ի դեմս «Հանրապետական» կուսակցության` մեր պետականությունը ունի լուրջ հակառակորդ: Իսկ լուրջ հակառակորդի դեմ լուրջ պայքար է հարկավոր: Որպեսզի պետությունը վերադառնա, այդ կուսակցությունը պետք է հեռանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում