Wednesday, 10 06 2026
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին

Համաշխարհային բանկը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը ՀՀ տնտեսական զարգացման հարցում

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 7-ին հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին, որին ուղեկցում էր ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատը:

Ինչպես տեղեկացրին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակից, ողջունելով Սեբաստիան Մոլինեուսի հայաստանյան հերթական այցը և շնորհավորելով Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի կառավարության և ՀԲ-ի երկարամյա համագործակցությունը: Նա նշել է, որ դրա արդյունքում բազմաթիվ դրամաշնորհային և վարկային ծրագրեր են իրականացվել: Նա ընդգծել է ՀԲ-ի ներդրումը Հայաստանի պետական կառավարման համակարգի արդիականացման, սոցիալական, ՏԻՄ-երի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացման գործում՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը նշյալ ուղղություններով սերտորեն աշխատելու հարցում:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է Սուրեն Պապիկյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու և ՀՀ փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Բարձր գնահատելով ՀՀ կառավարության պատրաստակամությունը համագործակցության հարցում՝ նա վստահություն է արտահայտել, որ առկա գործընկերային միջավայրում նոր հնարավորություններն առավելագույնս կօգտագործվեն: Սեբաստիան Մոլինեուսը վերահաստատել է, որ ՀԲ-ը պատրաստ է շարունակել և ընդլայնել փոխգործակցությունը՝ աջակցելով Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Հանդիպման ժամանակ քննարկվել են գյուղատնտեսության, ջրօգտագործման, էներգետիկայի, զբոսաշրջության, ենթակառուցվածքների զարգացման բնագավառների հարցերն ու գործակցության հնարավորությունները: Որպես առաջնահերթություն՝ դիտարկվել են արդյունքահեն և էներգախնայող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել համայնքների համաչափ զարգացման խնդրին, ինչի կապակցությամբ փոխվարչապետը հայտնել է, որ առաջիկայում տեղի կունենան վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում համայնքները պետք է դառնան տնտեսապես ավելի ուժեղ՝ գյուղատնտեսական տեխնիկայի համապատասխան հագեցվածությամբ, ժամանակակից աղբահանությամբ, էներգախնայողությամբ՝ միաժամանակ մարդկային կապիտալի զարգացման համար պայմաններ ստեղծելով: Զրուցակիցները կարևորել են Հայաստանի փոքր քաղաքների զարգացումը՝ ապակենտրոնացման և Երևանից դուրս նոր քաղաքային միջավայրեր ձևավորելու նպատակով: Սուրեն Պապիկյանը նշել է, որ վերոնշյալ հարցերի շուրջ ՀՀ կառավարությունն և ՀԲ-ն ունեն ընդհանուր օրակարգ, և միմյանց հետ փոխլրացնող ու ներդաշնակ աշխատանքը կարող է արագ և որակյալ արդյունք ստեղծել առաջնահերթություն համարվող բոլոր ոլորտներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում