Tuesday, 09 06 2026
ՆԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ-ի հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության հանձնաժողովի նստաշրջանին
Հիմնանորոգվում է Ստեփանավան քաղաքի Րաֆֆու փողոցը
Հայտնաբերվել է Սարատովկայի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք
Փրկարարներն օգնել են վնասվածք ստացած քաղաքացուն
Տաշիրի ընտրատեղամասի մոտ միջադեպի առթիվ երկու ձերբակալված կա
Nissan-ը վթարից հետո հրդեհվել է, վարորդը հոսպիտալացվել է
Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին և վերահաստատել աջակցությունը խաղաղության գործընթացին
Սահակ Բ Մաշալյանը հանդիպել է Թուրքիայի նախագահի հետ
Հայտնաբերվել է Տաշիրի Սարատովկա բնակավայրի ղեկավարին պատկանող ապօրինի ռազմամթերք. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ

Հայաստանի համար հետաքրքիր ֆրանս-իրանական երկխոսություն

Տեղի է ունեցել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Դրա ընթացքում քննարկվել են երկկողմ, ինչպես նաև ռեգիոնալ լայն նշանակության հարցեր: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը պատրաստ է Եվրամիության հետ հարաբերության կարգավորման ուղղությամբ ընթացքը սկսել Ֆրանսիայի հետ հարաբերությունից: Երկու նախագահները խոսել են գործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին, իհարկե քննարկելով նաև Իրանի միջուկային գործարքի հարցը: Իրան-Ֆրանսիա հնարավոր հետաքրքրության մասին առիթ եմ ունեցել խոսել դեռ տարիներ առաջ, այդ հանգամանքը դիտարկելով որպես Իրան-Արևմուտք հարաբերության կարգավորման դիտարկվող «գծերից» մեկը, այն պարագայում, երբ ուղիղ Իրան-ԱՄՆ հարաբերությունը ունի հավելյալ բարդություններ:

Իհարկե Ֆրանսիան այս դեպքում չի կարելի դիտարկել լոկ «պրովայդերի» կամ «տարանցիկ» դերակատարի տրամաբանությամբ: Փարիզը ունի անշուշտ իր առանձին ռազմավարական, ինքնուրույն հետաքրքրություններն ու դրան ուղղված քաղաքականությունը, սակայն հատկանշական է, որ ԱՄՆ նոր վարչակազմի ձևավորումից ի վեր կա Վաշինգտոն-Փարիզ առավել արդյունավետ և ինտենսիվ, առավել ներդաշնակ տպավորություն թողնող երկխոսություն և Ֆրանսիան իր ռազմավարությամբ հանդերձ, միևնույն ժամանակ շատ հարցերում կարող է լինել Նահանգների ռազմավարական դերը փոխարինող: Մասնավորապես, այդ միտումները նկատվեցին նաև իրաքյան ուղղությամբ, որտեղ պաշտոնական Բաղդադը նկատելիորեն Վաշինգտոնի հետ համաձայնեցված նախաձեռնեց ռեգիոնալ անվտանգային ձևաչափ, ինչին աշխույժ մասնակցում է Ֆրանսիան: Այդ համատեքստում է նաև շատ ուշագրավ Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույցը, քանի որ այն տեղի է ունենում Բաղդադում կայացած անվտանգային ռեգիոնալ Վեհաժողովից օրեր անց: Այդ Վեհաժողովին հրավիրվել էին նաև Իրանը, Կատարը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Հորդանանը: Եվ առաջիններից մեկն ու բարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամություն հայտնել էր Ֆրանսիան, որը փաստորեն բացառիկ տերությունն էր, որ չլինելով անմիջականորեն ռեգիոնից, մասնակցում էր Վեհաժողովին, այն էլ նախագահի մակարդակով: Այն դեպքում, երբ որոշ երկրներ մասնակցում էին արտգործնախարարների մակարդակով: Այդ թվում էր նաև Իրանը և հատկանշական է, որ կարճ ժամանակ անց տեղի է ունենում արդեն Ֆրանսիայի և Իրանի նախագահների հեռախոսազրույց:

Այդ միտումները անկասկած բավականին կարևոր կարող են լինել Հայաստանի համար, մասնավորապես Իրան-Ֆրանսիա հարաբերության հեռանկարը: Հայաստանը լավ հարաբերություն ունենալով Իրանի, և ընդհուպ առանձնահատուկ քաղաքական հարաբերություն ունենալով Ֆրանսիայի հետ, կարող է իր հերթին բավականին հետաքրքիր «երկխոսության» հարթակ դիտվել Փարիզի և Թեհրանի համար: Ընդ որում, այդ առումով կարևոր է թերևս դիտարկել նկատառումը, որ Հայաստանը պետք է ինքզինք փորձի ներկայացնել ոչ իբրև զուտ «հարթակ», այլ զուգորդի այդ հանգամանքը Թեհրանի ու Փարիզի համար բովանդակային նախաձեռնողականությամբ: Եվ իհարկե հետաքրքիր ոչ միայն Փարիզի ու Թեհրանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում