Հայաստանի անկախության 20-ամյակի շրջանակում սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի կունենա համերգային մեծ միջոցառում՝ դասական երաժշտությամբ, հայ հեղինակների և հայ կատարողների, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ, բավական հեղինակավոր մենակատարների մասնակցությամբ,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հանրապետության հրապարակում տոնական համերգի բեմադրող ռեժիսոր Արամ Սուքիասյանը:
«Համերգային ծրագիր է՝ համապատասխան լուսատեխնիկական ու գրաֆիկական էֆեկտներով»,- ասաց Ա. Սուքիասյանը՝ նշելով, որ մասնակցելու են «Բարեկամություն» համույթը, Հայաստանի երգի ու պարի պետական անսամբլը:
Նրա խոսքով՝ բացի այդ օրվա համերգային մեծ ծրագրից, ամբողջ շաբաթը լեցուն է լինելու տոնական միջոցառումներով:












































