Աֆղանական Փանջշիր նահանգի բնակիչների մեծ մասը, նահանգում լարված իրադրության պայմաններում, լքել են իրենց տները և ուղևորվել լեռներ։ Այս մասին հայտնում է TASS-ը՝ հղում անելով աշխարհազորայինների շարժմանը մոտ աղբյուրին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ կիրակի երեկոյանից դիմակայության ուժերի դիրքերը ենթարկվում են անօդաչուների հարձակումների, երկրի հյուսիսում ինտենսիվ մարտերը շարունակվում են։
Բացի այդ, զրուցակիցը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ գրոհայիններին հաջողվել է զավթել Փանջշիրի նահանգապետի գրասենյակը և դիմակայության ուժերի առաջնորդ Ահմադ Մասուդի հոր դամբարանը։
Սեպտեմբերի 6-ին արմատական շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտարարել էր, որ Փանջշիրն անցել է զինյալների վերահսկողության տակ։