Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Մեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնը
20:10
Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը
Վայոց ձորի բժշկական կենտրոնի ուղղաթիռային հրապարակը գործարկվել է. առաջին վայրէջքը նախատեսվում է առաջիկա օրերին
19:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել «160-ը՝ 160-ի դիմաց» ձևաչափով
ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության անունից X հարթակում տարածվում է ապատեղեկատվություն հնարավոր 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին
19:30
16 երկրից մոտ 1000 փրկարար է ուղարկվել Վենեսուելա. ՄԱԿ
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
19:10
Իրանը չի երաշխավորում այն ​​նավերի անվտանգությունը, որոնք որոշում են ինքնուրույն անցնել Հորմուզի նեղուցով
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
18:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 589-ի
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Կյանքից հեռացել է ՌԴ նախկին պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով

Թուրքիան բանակցում է թալիբների հետ

Աֆղանստանում «Թալիբանի» կողմից իշխանությունը զավթելուց հետո Թուրքիան բանակցություններ է վարում խմբավորման ղեկավարության հետ: Չնայած պատմական կապերի և ընդհանուր կրոնի՝ որոշ վերլուծաբաններ զգուշացնում են, որ Անկարան կարող է ձախողվել

Չնայած ՆԱՏՕ -ի դաշինքի Թուրքիայի անդամակցությանը, որն ավարտել է իր առաքելությունն Աֆղանստանում, թալիբները Անկարայի օգնությունն են անկնկալում Քաբուլի միջազգային օդանավակայանի վերաբացման և շահագործման համար:

Թուրքիան գտնում է, որ եզակի դիրք ունի խմբավորման հետ հարաբերություններում:

«Անշուշտ, Թուրքիան իրեն համարում է մահմեդական երկիր, բացի այդ՝ ՆԱՏՕ -ի անդամ միակ մահմեդական երկիրը, որն առավելություն է թալիբների հետ երկխոսելիս: Սակայն թալիբները, կարծես թե, նույն կերպ չեն ընկալում դա»,- ասում է ԵՄ -ում Թուրքիայի նախկին դեսպան Սելիմ Կուներալպը:

Թալիբանի հետ Թուրքիայի բանակցությունները շարունակում են մնալ փակուղում Անկարայի պահանջի պատճառով, որ օդանավակայանի անվտանգությունն ապահովեն ոչ թե թալիբները, այլ թուրք զինվորականները:

Վերլուծաբանները ենթադրում են, որ Թուրքիան դեռ կարող է համաձայնության գալ թալիբների հետ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տեսնում է այստեղ խնդրի դիվանագիտական կարգավորման հնարավորություն:

«Էրդողանը հույս ունի, որ իրավիճակն Աֆղանստանում և «Թալիբան» շարժման հետ ինչ-որ ներգրավվածության անհրաժեշտությունը որոշակի քաղաքական լծակներ կտրամադրի Թուրքիային: Նա ցանկանում է դառնալ ՆԱՏՕ -ի ու Արևմուտքի հետ թալիբների երկխոսության խողովակ»,- նշում է Եվրոպական խորհրդի ավագ վերլուծաբան Ասլի Այդինտասբասը:

Թուրքիայի խոշոր շինարարական արդյունաբերությունը, որն արդեն գործում է Աֆղանստանում, նույնպես կարող է օգուտ քաղել թալիբների օրոք:

Թուրքական թերթին տված վերջին հարցազրույցում թալիբների պաշտոնյան ասել է, որ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ երկրի վերականգնման գործում, որը հնարավոր է ֆինանսավորվի Թուրքիայի մերձավոր դաշնակից՝ Քաթարի կողմից: Սակայն, որոշ վերլուծաբաններ Աֆղանստանում Անկարայի ձգտումներին զգուշավոր են մոտենում:

«Աֆղանստանի հարևանները ՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը և Իրանը, բոլորը մեծ ու ակտիվ երկրներ են, որոնք շատ ազդեցիկ են Աֆղանստանի հարցում: Կարո՞ղ է արդյոք Թուրքիան ինքնին, Աֆղանստանի հետ իր պատմական հարաբերությունների շնորհիվ լինել միջնորդ: Ես իսկապես կասկածներ ունեմ այդ հարցում»,- ասում է Քադիր Հաս համալսարանի վերլուծաբան Սոլի Օզելը:

Բայց Էրդողանը սերտ կապեր ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. երկու երկրները համագործակցում են տարածաշրջանային այլ թեժ կետերում, ներառյալ Սիրիան և Կովկասը: Վերլուծաբանները նշում են, որ Աֆղանստանը կարող է լինել համագործակցության մեկ այլ կենտրոն:

«Դա կձևավորի և կակտիվացնի Անկարայի և Մոսկվայի միջև անվտանգության հարցերով երկխոսությունը` Աֆղանստանը դարձնելով մի նոր հարթակ Սիրիային, Ղարաբաղին զուգահեռ»,- ասում է վերլուծաբան Զաուր Գասիմովը:

Էրդողանը Մոսկվա կայցելի առաջիկա շաբաթների ընթացքում: ՆԱՏՕ -ն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների խորացման կապակցությամբ: Սակայն վերլուծաբանները նշում են, որ Էրդողանը կարող է փորձել մանևրել՝ Անկարայի համար նոր հնարավորություններ ստեղծելով, քանի որ Աֆղանստանի նոր իշխանությունները ձգտում են հարաբերություններ հաստատել աշխարհի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում