Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 3212 -ով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 81 մարդ է մահացել։
Ըստ StopCov պաշտոնական կայքի ՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 556,909 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում 5,017 մարդ է բուժվել, համաճարակի սկզբից՝ 502,534 -ը, մահացել՝ 7,563 -ը: Մինչ այժմ կատարվել է 1 235 386 պատվաստում:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր 2020 թվականի փետրվարի 26 -ին:







































