Կոպենհագենն արգելել է բռնության և զենքի գործադրման համար նախկինում դատապարտված մարդկանց գիշերը հայտնվել քաղաքի կենտրոնական 4 հատվածներում: Այս մասին գրում է The Local- ը:
Պարզաբանվում է, որ միջոցառումը ներդրվել է քաղաքացիների անվտանգության համար: Երկամյա սահմանափակումը ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 14-ին:
Մասնավորապես, նախկին դատապարտյալներին արգելվում է կեսգիշերից մինչև առավոտյան հինգը մնալ Գոտերսգադեի, Վեստերգադեի, Վեստերբրոգադեի և Կոդբիենի շրջանի փողոցներում: Նաև նրանց չի թույլատրվում այցելել բարեր, ակումբներ և ժամանցի այլ վայրեր:
«Ընդունված օրենքը մեզ թույլ է տալիս տեղեկություններ փոխանակել բարերի սեփականատերերի հետ այն մարդկանց մասին, որոնց արգելված է գիշերային կյանքը», – ասել է քաղաքի ոստիկանապետ Էն Թենեսը:
Արգելքն առաջին անգամ խախտելու դեպքում նախատեսվում է տուգանք 10 հազար ֆունտ ստերլինգի չափով: Կրկնվելու դեպքում նաև ձերբակալություն՝ 30 օրով:









































