Օգոստոսի 31-ին Moody’s միջազգային վարկանիշավորման կազմակերպությունը հրապարակեց հերթական զեկույցը, որով Հայաստանին տրված վարկանիշը նույնը թողեց։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ Moody’s-ի կողմից նախորդ գնահատումը կատարվել էր 2019-ին, որից հետո 2020-ին կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսության համար ի հայտ են եկել էական տնտեսական ռիսկեր, Moody’s-ի այս գնահատմամբ արձանագրվում են նման ռիսկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության դիմակայունության բարձրացումը։
«Ընդգծում է, որ Հայաստանի կառավարության տնտեսական քաղաքականությունն այդ տեսանկյունից արդյունավետ է։









































