Sunday, 28 04 2024
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ
Պուտինն ու Ալիևը ձեռք-ձեռքի տված շարունակելու են կծոտել Հայաստանը

Ռուսաստանը Արցախի հարցով հակասության մեջ է մտնում Արևմուտք հետ. Առաջիկայում հետևանքները տեսանելի կլինեն

«Այս փուլում Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում։ Ադրբեջանի իշխանությունները նախևառաջ պետք է կենտրոնանան երկու եռակողմ հայտարարությունների շրջանակներում արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Եթե երբևէ նման բանակցություններ սկսվեն, ապա դրանք անպայմանորեն պետք է ներառեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը` Մինսկի խմբի համանախագահների կողմից արդեն իսկ ամրագրված սկզբունքների հիման վրա»,-այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Միրզոյանի դիտարկմանը, նկատեց, որ շատ ճիշտ շեշտադրում է արել Միրզոյանը, դա ՀՀ ներկա իշխանության մոտեցումն է և պետք է պահպանել այդ դիրքորոշումը։

Ինչ վերաբերում է հանդիպման ժամանակ Սերգեյ Լավրովի շեշտադրումներին, թե այս փուլում խոսք չի գնում Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերսկսման մասին, ապա Խուրշուդյանը նկատեց, որ ամեն ինչ մնում է իր տեղում։ Հայաստանի շահերն ու քաղաքականությունը համընկնում է Մինսկի խմբի երկու համանախագահող երկրների՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի  քաղաքականության հետ։  Իսկ Ռուսաստանի քաղաքականությունը համընկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքականությանը․ «Ոչ մի բան չի փոխվել։  Բայց այս իրավիճակում ինչ-որ բան ակնկալելը կախված է  Ֆրանսիայի ակտիվությունից, որովհետև Միացյալ Նահանգները  տարածաշրջանում արևմուտքի  առաջամարտիկ լինելու  դերը ավելի շատ վերապահել է Ֆրանսիային։ Մակրոնն էլ այդ ուղղությամբ որոշ քայլեր անում է։  Գործընթացը հենց Ֆրանսիայի ակտիվությունից է կախված և նրանից, թե որքանով է Ռուսաստանի  և Ադրբեջանի շահերը որոշ դրվագներում հակասելու իրար։ Այդ դրվագներից մեկը կարող է լինել Ադրբեջանի չկատարած խոստումները։ Դա կարող է հանգեցնել  նրան, որ Ռուսաստանը սկսի որոշակիորեն հավասարակշռված մոտեցում ցուցաբերել, ոչ թե  որդեգրել բացառապես ադրբեջանամետ դիրքորոշում»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ արտգործնախարարների հանդիպման ժամանակ Լավրովն ասել էր, որ խոսքը չի գնում բանակցային գործընթացի վերսկսման մասին, խոսքը այն ամենը կատարելու մասին է, ինչն արդեն ստորագրվել է նոյեմբերի 9-ին ու հունվարի 11-ին։  «Եվ առաջին հերթին անհրաժեշտ է ապահովել հուսալի անվտանգություն և, իհարկե, սկսել վերականգնել վստահությունը։ Այստեղ կարևոր դեր է խաղում փոխվարչապետերի մակարդակով գործող եռակողմ հանձնաժողովը՝ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափձակման ու տնտեսական կապերի հարցով։ Դա կլինի շատ կարևոր միջոց, որը կողմերին հնարավորություն կտա ավելի կառուցողական վերաբերվել տեղի ունեցողին։ Եվ, իհարկե, անհրաժեշտ է լրջորեն փոխել երկու կողմից հնչող հռետորաբանությունը։ Դա պայմաններ կստեղծի վերջնական ու լիարժեք կարգավորման համար», ասել էր Լավրովը։

Խուրշուդյանը նկատում է, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը փորձում է կոնֆլիկտը միանձնյա լուծել, որը չի կարող համապատասխանել  Մինսկի խմբի շրջանակներում  առկա դիրքորոշումներին․ «Բայց փորձելով միայնակ ստանձնել խնդրի լուծման միջնորդական առաքելությունը, Ռուսաստանը որոշակի հակասության մեջ  է մտնում Արևմուտք հետ առնվազն Արցախի հարցում և առաջիկայում արդեն կերևա, թե դա ինչ  հետևանքներ կարող է առաջացնել»,-ասաց Հովսեփ Խուրշուդյանը՝ եզրափակելով, որ առհասարակ Լավրովի մոտեցումները հաշվի առնելով՝ այս  հանդիպումը Հայաստանի համար ոչ բարենպաստ էր և հերթական անգամ Ռուսաստանը ապացուցեց, որ Հայաստանն իր հետ որևէ հույս կապել չի կարող  և Հայաստանը պետք է կողմնորոշվի դեպի Արևմուտք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում