Միացյալ Նահանգներն ու Ուկրաինան վերսկսում են ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքը՝ ստեղծելով պաշտպանական-ռազմավարական փոխգործակցության մեխանիզմ, ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը:
«Մենք վերսկսում ենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի աշխատանքը և ստեղծում ենք նոր ռազմավարական պաշտպանական մեխանիզմ և 60 մլն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթ»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը իր ուկրաինացի գործընկերոջ հետ բանակցություններից առաջ:
Զելենսկին աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ -ում:







































