Sunday, 14 06 2026
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ

Ո՞վ է տարածաշրջանի ամենաուսյալ նախագահը

«Առաջին լրատվականը» փորձեց պարզել՝ ի՞նչ կրթություն ունեն Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի առաջնորդները:

Ըստ այդմ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանում, իսկ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները բարձրագույն կրթություն են ստացել ու ստաժավորում անցել համապատասխանաբար՝ Մոսկվայում ու Լոնդոնում:

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը միջնակարգ կրթությունը ստացել է Ստամբուլում, ապա տնտեսագիտություն ուսանել տեղի համալսարանում, ստաժավորում անցել Լոնդոնում ու Էքսետերեում: Որոշ ժամանակ Լոնդոնում ուսանելուց հետո տնտեսագիտություն է դասավանդել Ստամբուլի համալսարանում, որին զուգահեռ, մինչև 1990-ական թվականներն աշխատել է Իսլամական բանկում:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավարտել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցը, ապա ընդունվել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ: Ավարտելուց հետո Ի. Ալիևը 1982 թ. ընդունվել է նույն իստիտուտի ասպիրանտուրան, ստացել պատմական գիտությունների թեկնածուի կոչում, ապա դասավանդել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 1984 թ. ոսկե մեդալով ավարտել է Թբիլիսիի թիվ 51 միջնակարգ դպրոցը, ապա ուսում ստացել արտերկրի տարբեր հաստատություններում: Նախ՝ 1992 թ. գերազանցությամբ ավարտել է Շևչենկոյի անվան Կիևի միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ֆակուլտետը:

Որոշ ԶԼՄ-ների տվյալներով՝ 1989 թ. Սաակաշվիլին հեռացվել է Համալենինյան երիտասարդական կոմունիստական միությունից դիսիդենտական գրականության տարածման համար: Համալսարանում վերականգնվել է 1989-1990 թթ. ԽՍՀՄ-ի սահմանապահ զորքերում ծառայելուց հետո: 1993 թ. նա, որպես իրավաբան-խորհրդատու, աշխատել է Թբիլիսիի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեում, նույն տարվա վերջում դարձել ԱՄՆ Կոնգրեսի կրթաթոշակառու և ուսման նպատակով մեկնել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարան, որտեղ էլ 1994 թ. ստացել է մագիստրոսի կոչում: Վրաստանի նախագահը 1995 թ. գիտությունների դոկտորի կոչում է ստացել Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում: Բացի այդ՝ 1993-1995 թթ. կուրսեր է անցել Ստրասբուրգի մարդու իրավունքների միջազգային ինստիտուտում, Եվրոպական իրավունքի ակադեմիայում (Ֆլորենցիա) և Միջազգային իրավունքի ակադեմիայում (Հաագա):

1995 թ. Վրաստան վերադառնալուց հետո սկսել է քաղաքական գործչի իր կարիերան:

Եվ վերջապես, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ավարտել է Ստեփանակերտի միջնակարգ դպրոցը, 1971 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան, այդ ընթացքում ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, ապա 1979 թ. ավարտել ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երեկոյան բաժինը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում