Բավարական Ալպերում հաջողությամբ ավարտվեց ճոպանուղու խցիկում փակված 20 զբոսաշրջիկների փրկության գործողությունը ` հայտնում է Suddeutsche Zeitung թերթը:
Որրբաթ օրը ճոպանուղին կանգնել էր, երբ պարապլաներիստը օդում բախվելով ճոպաններին, խճճվել էր դրանցում: Խցիկը անշարժացել էր 100 մ բարձրության վրա: 20 ուղևոր մեկ գիշեր ստիպված էին անցկացնել 12 ք.մ. տարածքի վրա: Նրանց մեջ կային տարեցներ և չորսամյա երեխա:
Երեկ անհնար էր փրկել մարդկանց վատ եղանակի պատճառով: Այսօր դա արվեց ուղղաթիռի միջոցով:









































