Գվատեմալայում սպանված հայազգի Դավիթ Մալոյանը վերջերս էր ամուսնացել և այս տարի մտադիր էր այցելել Հայաստան. այս մասին հայտնում է panarmenian.net-ը` հղում անելով Մալոյանների ընտանիքի ընկերներից մեկին:
Ինչ վերաբերում է Դավթի հորը` Մանվել Մալոյանին, ով նույնպես սպանվել է, ապա նա 1982 թ-ից աշխատել է որպես թեթև ատլետիկայի մարզիչ՝ Երևանի թիվ 1 մարզադպրոցում, սակայն 1996 թ. ազատվել է աշխատանքից:
Հիշեցնենք, որ 60-ամյա Մանվել Մալոյանը և նրա որդին` 30-ամյա Դավիթ Մալոյանը սպանվել են հրազենի կիրառմամբ՝ օգոստոսի 9-ին:
Դեպքը տեղի է ունեցել «Մետեո Ֆլորես» ստադիոնի մոտ, որտեղ նրանք մարզում էին տեղի թեթև ատլետիկայի հավաքականին:
Ականատեսների վկայությամբ՝ Մալոյանների մեքենան կայանել է խաչմերուկի մոտ, որտեղ տեղացիները վիճաբանում էին:
Տաքսու ուղևորներից մեկը հանկարծակի կրակել է Դավթի դեմքին, որից հետո էլ սպանել է նրա հորը, երբ վերջինս փորձել է օգնություն ցուցաբերել որդուն:









































