ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լռության րոպե է հայտարարել՝ ի հիշատակ Քաբուլի օդանավակայանի մոտ երեկ տեղի ունեցած պայթյունների զոհերի։ Ազգին հղված ուղերձում նա ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին։
Բայդենը հայտարարել է, որ պատասխանատվություն է կրում ԱՖղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների համար, այդ թվում՝ պայթյուններից ամերիկացի 13 զինվորականների մահվան համար։
«Ես լիարժեք պատասխանատվություն եմ կրում այն ամենի համար, ինչպես տեղի է ունեցել վերջին շրջանում»,-ասել է նա։
Նա նաև ընդգծել է, որ Քաբուլի օդանավակայանի մոտ կատարված հարձակումների պատասխանատուները կհայտնաբերվեն և կպատժվեն։
«Մենք չենք ների, մենք չենք մոռանա։ Մենք ձեզ կբռնենք և կստիպենք վճարել»,-հայտարարել է Սպիտակ տան առաջնորդը։
Նա նաև հավելել է, որ կիրագործի մինչև օգոստոսի 31-ն Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման իր որոշումը։ Նշենք, որ ԱՄՆ-ն օգոստոսի 15-ից Աֆղանստանից դուրս է բերել ավելի քան 100 հազար մարդու։











































