Tuesday, 16 06 2026
18:50
Թրամփն ու Զելենսկիմն հանդիպել են
Հայկական և արևմտյան զինված ուժերի վարժանքների անցկացումը քաղաքական առումով կարևոր զարգացում է
ԿԸՀ միջնորդություն է ներկայացվել Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
18:30
Թրամփը կոչ է արել Ռուսաստանին գործարքի գնալ
ԱՄՆ-Իրան համաձայնությամբ TRIPP-ը էլ ավելի գայթակղիչ է դառնում
ՇՀԿ գլխավոր քարտուղարը բարձր է գնահատվում Հայաստանի ակտիվ գործունեությունը
18:10
Թրամփը, Մակրոնը և Զելենսկին հանդիպում են անցկացրել G7-ի գագաթնաժողովի շրջանակներում. Kyiv Independent
Վատիկանը ներկայիս Ադրբեջանի տարածքի հայկական ժառանգությունը «ուդի-աղվանական կճանաչի՞»
17:50
Մերցը Թրամփին է նվիրել Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը
Յետտենն աջակցությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումներին
17:30
ՀՀ ընտրությունները Եվրոպայի հետ սերտ կապերի ուղերձ էին. Կալլաս
Իտալիան աջակցում է Հայաստանի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին
17:10
Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը
Ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Անգամ ձեր տված ընտրակաշառքի գնաճն է ապացուցում մեր երկրի տնտեսական աճը․ Մանավազյան
16:50
Իրանի հետ մեր գործարքն ավարտված է. Թրամփ
Հարգելի ոչ բարով ընդդիմություն, նոր ԱԺ-ում ձեզ սպասում է այն, ինչից ամենաշատն եք վախենում․ Ազարյան
Կիպրոսի համալսարաններում սովորելու հնարավորություն
Արտաքին ուժերի ազդեցության ռիսկերը հաղթահարված են, այլևս գոյություն չունեն․ վարչապետ
Եթե պատրաստ է խոսելու, Զելենսկին միշտ էլ կարող է գալ Մոսկվա. Պեսկով
2026-ին խաղաղության ու կոնֆլիկտի ավարտի փաստը լեգիտիմություն ստացան․ ժողովուրդը տեր կանգնեց
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է անգլերենի միասնական քննության ընթացքին
Նոր ԱԺ-ում ձևավորվելիք ընդդիմությունը ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր
16:10
Կանադան պատրաստ է օգնել Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնմանը
Դա հեշտ գործ չէր․ վարչապետը՝ թոշակների բարձրացման հիմքերի ու պատճառների մասին
Արմեն Գրիգորյանն անդրադարձել է հայ-ամերիկյան պայմանավորվածությունների իրականացմանը
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը

Հայաստանի ապագայի՝ անցյալից եկող շղթան

Հայաստանում շատ է խոսվում այն մասին, և հաճախ, որ ներքաղաքական բանավեճը կամ քննարկումները պետք է լինեն ապագայի, այլ ոչ թե անցյալի շուրջ: Սա գրեթե անհերքելի, անվիճարկելի ճշմարտություն է: Միևնույն ժամանակ բուն հարցն այն է, որ ապագայի մասին խոսքի գործնական արդյունավետությունն էապես կախված է այն հանգամանքից, թե որքան համարժեք, որքան իրականությանը մոտ, ճշգրիտ կամ բազմազան, բազմաշերտ վերլուծության է ենթարկված անցյալը, Հայաստանի, մեր բոլորիս հետ տեղի ունեցածը, անցյալ երկու-երեք տասնամյակների առանցքային, ճակատագրական իրադարձությունները: Ի վերջո դրանք են կանխորոշել այն ապագան, որն այսօր մեր մաշկի վրա է ցավագին ներկայիս տեսքով, հետևաբար գալիքը արդյունավետ գծագրելու համար, շատ կարևոր է հասկանալ անցյալն ու դասեր քաղել սխալներից: Ընդ որում, սխալ ասվածը ոչ թե ինչ որ գործողություններ են, այլ ընդհանրապես իրադարձությունների զարգացման տրամաբանությունը հասկանալու, գնահատելու մեթոդաբանություն, ելակետային մոտեցումներ, և այլն:

Չունենաք որևէ կասկած, որ 2021 թվականի պատերազմը հետևանքն էր այն ամենի, ինչ շղթայաբար տեղի է ունեցել Հայաստանի հետ սկսած գուցե 1995-96 թվականների ընտրական ցիկլից, դրանից սկսած ներիշխանական, ներքին քաղաքական խմորումներից, որոնք սկսեցին այսպես ասած ջրի երես դուրս գալ 1998-ին, հետո 1999-ին, հետո 1999-ի արյունոտ 27-ին, հետո 2008-ի մարտի 1-ին, 2013-ի սեպտեմբերի 3-ին, 2016-ի ապրիլյան պատերազմին, 2018-ի թավշյա հեղափոխությանը: Այո, շատ կարևոր և անհրաժեշտ հրամայական է խոսել ապագայի մասին, սակայն այդ ապագան պետք է ազատել անցյալի այն վերը բերված իրադարձությունների շղթան բերող տրամաբանությունից, այդ շղթայից, որ հագցված է Հայաստանի ձեռքին կամ ավելի վատ՝ վզին: Ահա այդ առումով նաև հատկանշական է խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանի խնդիրները ներքին չեն, Հայաստանի խնդիրներն ու մարտահրավերները արտաքին են: Եվ ըստ էության այդպես են եղել միշտ, հետխորհրդային ամբողջ ընթացքում: Եվ թերևս հանրային դիսկուրսում եզրահանգումների ոչ ճշգրտությունն ու համարժեք միջավայր ձևավորելու անկարողությունը բխել է այն հանգամանքից, որ խնդիրները սովորաբար դիտարկվել են առավելապես ներքին պրիզմայով, բացարձակապես ուշադրություն չդարձնելով այն ամենին, ինչ կատարվել ու կատարվում է Հայաստանի շուրջ: Հետևաբար, ապագայի մասին խոսելու հրամայականով հանդերձ, հարկ է այդուհանդերձ որոշակիորեն խոսել անցյալի, վերլուծել, հասկանալ, վերագնահատել անցյալը, և ինչը առավել կարևոր է՝ խուսափելով անհարկի անձնավորումից, որովհետև թե լավ, թե վատ դերակատար անձեր միշտ էլ կգտնվեն, եթե վերհանված չեն երևույթները իրենց խորքային պատճառներով  և մշակված չէ դրանով հանրային դիմադրության արժեհամակարգային կոդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում