Friday, 26 04 2024
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր
ԱԺ-ն ստացել է Վալենտինա Մատվիենկոյի նամակը
16:31
«Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր». Շոլց
Աղդամի «մոնիտորինգային կենտրոնը» փակվեց. Ռուսաստանն ինչպե՞ս է մնալու ռեգիոնում

Խորհրդարանում եղած մի մեծ բացակայի մասին

Կառավարության ծրագրի խորհրդարանական քննարկումներում, եթե իհարկե հնարավոր է դրանք համարել քննարկում, կար մի մեծ բացակա՝ Սփյուռքը: Խոսքն իհարկե ոչ թե ֆիզիկական, այլ բովանդակային բացակայության մասին է, թեև բովանդակային առումով բացակայում էր գրեթե ամեն ինչ, հայտնի գործողությունների ֆոնին: Այդուհանդերձ, անգամ բովանդակային բացառություններում Սփյուռքը ներկայացված էր շատ քիչ, որպես ուղղություն, որպես թեմա, որպես ուղենիշ: Դա այն դեպքում, երբ խոսքը ոչ թե պարզապես բարոյահոգեբանական կամ սոցիալ-տնտեսական ռեսուրսի մասին է, այլ Հայաստանի պետականության զարգացման համար կարևորագույն մի բաղադրիչի, իր գործնականում ամենատարբեր բնույթի նշանակությամբ:

Ինչպես է Հայաստանի նոր կառավարությունը պատրաստվում աշխատել Սփյուռքի հետ, ինչ նորարար մոտեցումներ են դիտարկվում այդ ուղղությամբ: Անկասկած է, որ եղած կոմունիկացիաները մեղմ ասած բավարար չեն Սփյուռքի ներուժը հայկական պետականության պաշտպանությանն ու զարգացմանը ծառայեցնելու համար: Իհարկե կասկածից վեր է նաև, որ այստեղ պահանջվող աշխատանքի մի զգալի մասը չի կարող լինել անընդհատ տեսանելիության և հանրայնացման դաշտում, այդ թվում նաև որոշակի այսպես ասած խորհրդապահական անհրաժեշտությունից ելնելով: Բայց, աներկբա է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունն ունի հիմնարար վերբեռնման և վերափոխման կարիք, հաշվի առնելով թե այն նոր իրողությունները, որում ապրում է Հայաստանը, թե համաշխարհային զարգացումները՝ իրենց բարդ աշխարհաքաղաքական շերտավորումներով, որոնք անկասկած չեն կարող ազդեցություն չթողնել նաև համահայկական ռեսուրսի վրա, և թե հաշվի առնելով սփյուռքի քաղաքական, հասարակական, ընդհուպ քաղաքացիական և մշակութային բազմազանությունն ու բազմաշերտությունը:

Եվ մի բան հստակ է, որ այստեղ հիմնարար վերբեռնումը չիրագործելու և գործնականում նոր փոխհարաբերության չհասնելու պարագայում հայկական պետականության մեջ ընդունվող կառավարության ցանկացած ծրագիր բավարար չի լինելու այդ պետականության ամենատարբեր մարտահրավերները սպասարկելու և խնդիրները ռազմավարական հեռանկարում լուծելու համար: Հարկավոր է արձանագրել, որ մեր խնդիրները, ռիսկերը, սպառնալիքները շատ ավելի են, քան  միլիոն Հայաստանի օբյեկտիվ ներուժը, անգամ ամենաարդյունավետ կառավարման պարագայում: Հետևաբար, հայկական պետականությունն ունի համահայկական ներուժի առավելագույն գործնականացման և ներառման կարիք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում