Մեքսիկացի զինվորականները 300 մետր երկարությամբ թունել են գտել, որով Մեքսիկան կապվում է ԱՄՆ-ի հետ. այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Ըստ Մեքսիկայի իշխանությունների՝ թունելի մուտքը Տիխուանա քաղաքի տներից մեկի մեջ է:
Թունելի բարձրությունը՝ 1.8, լայնությունը 1 մետր է, այն ապահովված է էլեկտրականությամբ և օդափոխության համակարգով:
Հատուկ գործողության ժամանակ ձերբակալվել է 10 մարդ, ովքեր կասկածվում են թունելի կառուցման մեջ:
Միացյալ Նահանգերի իշխանությունների տվյալներով՝ 1990 թվականից սկսած հայտնաբերվել են ավելի քան 150 նման թունելներ, որոնք օգտագործվում են ինչպես թմրանյութեր, այնպես էլ մարդկանց տեղափոխելու համար: